ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 99-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, հեռուստածրագրերի եթերային վերահեռարձակում իրականացնելու թիվ 14 մրցույթում հաղթող ճանաչելու մասին
Սույն թվականի հուլիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, հեռուստածրագրերի եթերային վերահեռարձակում իրականացնելու թիվ 14 մրցույթին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 20.10.2010թ. մասնակցելու հայտ է ներկայացրել «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը։
Տվյալ մրցույթին այլ հայտ չի ներկայացվել։
28.10.2010թ. կայացած ՀՌԱՀ-ի դռնբաց նիստում «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։
«ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
16.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն |
Քվեարկության արդյունքը |
Գրիգոր Ամալյան |
6 |
Ժիրայր Դադասյան |
6 |
Կորյուն Առաքելյան |
6 |
Սիմավոն Անդրեասյան |
6 |
Արամ Մելքոնյան |
6 |
Արմեն Մկրտչյան |
6 |
Արա Թադևոսյան |
6 |
Հայկ Քոթանյան |
6 |
Ընդամենը` 48 |
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46-49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`
Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, հեռուստածրագրերի եթերային վերահեռարձակում իրականացնելու թիվ 14 մրցույթում հաղթող ճանաչել «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ՍՊ ընկերությանը:
Նախագահ |
Գ. Ամալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|