ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
16 դեկտեմբերի 2010 թ. ք. Երևան |
թիվ 93-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 8 մրցույթում հաղթող ճանաչելու մասին
Սույն թվականի հուլիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 8 մրցույթին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 18.10.2010թ. մասնակցելու հայտ են ներկայացրել «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունը և 19.10.2010թ.` «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը։
27.10.2010թ. կայացած ՀՌԱՀ դռնբաց նիստում «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունը և «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը հրապարակել են իրենց կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը։
«ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության և «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Համադրելով երկու ընկերությունների հայտերը և կից փաստաթղթերը, ՀՌԱՀ-ը պարզեց `
1. «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է 68,9% (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր»` էջ 12):
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության սեփական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում միջին հաշվարկով կազմում է 71,7% (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր»` էջ 15):
2. «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում միջին հաշվարկով կազմում է 80,5% (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր»` էջ 12):
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում միջին հաշվարկով կազմում է 87,2% (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր»` էջ 15):
3. «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագիրը կազմված է լիցենզիայի գործողության ողջ ժամկետի համար: Ըստ Բիզնես ծրագրի` (էջ 38), ընկերությունը 2013 թ-ից նախատեսում է աշխատել շահույթով: Սակայն այն ուղղվելու է մինչև 2011թ. կուտակված վնասների (698463000 դրամ) ծածկմանը (էջ 42):
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության Բիզնես ծրագիրը կազմված է լիցենզիայի գործողության ողջ ժամկետով: Ըստ բիզնես ծրագրի` (էջ 57), ընկերությունը մինչև 2014 թ. նախատեսում է աշխատել շահույթով, իսկ 2015-2020 թթ.` վնասով: Լիցենզիայի գործողության ողջ ժամկետի կտրվածքով ընկերությունը այնուամենայնիվ ապահովում է դրական սալդո` 14060000 դրամ:
«ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության և «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության բիզնես ծրագրերի ելքային տվյալները և նախատեսված միջոցառումները բավարար են նախատեսվող հեռուստատեսային գործունեություն իրականացնելու համար:
4. «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության ծրագրում բազմակարծության անդրադարձ է կատարվել առաջին և երկրորդ բաժիններում` որպես հաղորդումների կարևորագույն հատկանիշ («Բիզնես ծրագիր»` էջ 8, 12, 13):
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության ծրագրում բազմակարծությունը արտացոլվում է ներկայացված Բիզնես ծրագրի «Ծրագրերի նպատակներ և ռազմավարություն» և «Հեռուստահաղորդումներ» բաժիններում («Բիզնես ծրագիր»` էջ 13-18):
«ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության և «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։
5. «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության կից փաստաթղթերում առանձին ցանկով ներկայացված են տվյալներ 24.09.2010թ. դրությամբ հեռուստաընկերության կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների ու սարքավորումների մասին, որը գնահատվել է «Ֆլորես» Աճուրդի տուն ՍՊԸ-ի կողմից 414851850 դրամ («Կից փաստաթղթեր» գրքի` էջ 24-46): «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 88 950 000 ՀՀ դրամ («Կից փաստաթղթեր» գրքի` էջ 8): «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության միակ հիմնադիրը ներկայացրել է երաշխավորագիր. «10 տարվա ընթացքում (2011թ. մինչև 2020թ.) սեփական միջոցներից հատկացնել անտոկոս ֆինանսական միջոցներ 600 միլիոն դրամ» («Կից փաստաթղթեր» գրքի` էջ 47):
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը լիցենզիայի գործողության ողջ ժամկետում պարտավորվում է ձեռք բերել 137931000 ՀՀ դրամի հիմնական միջոցներ («Բիզնես ծրագիր»` էջ 38-42, 63-64, 86-93, 127):
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 100 000 ՀՀ դրամ («Բիզնես ծրագիր»` էջ 69):
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության միակ բաժնետերը ներկայացրել է հավաստող փաստաթղթեր, ըստ որոնց լիցենզիայի գործողության ողջ ժամկետում պարտավորվում է 400000000 ՀՀ դրամ ներդրում կատարել («Բիզնես ծրագիր»` էջ 27-28, 60-125 ):
«ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության և «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները հիմնավորված են համապատասխան փաստաթղթերով և բավարար են յուրաքանչյուրի բիզնես ծրագրի փուլային իրականացումը ապահովելու համար:
6. «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության ծրագրում («Կից փաստաթղթեր» գրքի` էջ 85-88, «Բիզնես ծրագիր»` էջ 32-33) ներկայացված է աշխատակիցների ցուցակը (79 աշխատակից), նրանց մասնագիտական կարողությունները հիմնավորող տեղեկություններով։
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության ծրագրում («Բիզնես ծրագիր»` էջ 20-21, 43-49, 133-135) ներկայացված է աշխատակիցների ցուցակը (42 աշխատակից), նրանց մասնագիտական կարողությունները հիմնավորող տեղեկություններով։
«ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության և «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, համաձայն ներկայացված տեղեկությունների և ծրագրերում նախատեսված միջոցառումների, գնահատվում են բավարար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ առաջին և երկրորդ չափանիշների մրցակցին գերազանցել է «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը, ըստ հինգերորդ չափանիշի մրցակցին գերազանցել է «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությունը, իսկ ըստ երրորդ, չորրորդ և վեցերորդ չափանիշների ընկերությունների առաջարկները հավասարապես բավարար են, 16.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության և «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտերին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն |
«ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ |
«ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ |
Գրիգոր Ամալյան |
4 |
5 |
Ժիրայր Դադասյան |
4 |
5 |
Կորյուն Առաքելյան |
4 |
5 |
Սիմավոն Անդրեասյան |
4 |
5 |
Արամ Մելքոնյան |
4 |
5 |
Արմեն Մկրտչյան |
4 |
5 |
Արա Թադևոսյան |
4 |
5 |
Հայկ Քոթանյան |
4 |
5 |
Ընդամենը` 32 |
Ընդամենը` 40 |
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46 - 49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`
Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, երիտասարդական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 8 մրցույթում հաղթող ճանաչել «ԵՐԵՎԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը։
Նախագահ |
Գ. Ամալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|