Գլխավոր տեղեկություն
Номер
N 1678-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2010
Дата вступления в силу
21.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1678-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1294-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «2010 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «2011 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի`

ա. 1-ին կետի «Քանակը (հատ)» սյունակում «3» թիվը փոխարինել «6» թվով, «Արժեքը (դրամ)» սյունակում «509349040» թիվը` «1079349040» թվով, «տարի» սյունակում «2010» թիվը` «2011» թվով, իսկ «կիսամյակ (եռամսյակ)» սյունակում «2010 թ. 1-ին կիսամյակ» բառերը` «2011 թ. 1-ին եռամսյակ» բառերով,

բ. 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի «տարի» սյունակում «2010» թիվը փոխարինել «2011» թվով,

գ. «Ընդհանուր գումարը» տողում «2248264740» թիվը փոխարինել «2818264740» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 20
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան