Գլխավոր տեղեկություն
Номер
N 132-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.03.01/5(388) Հոդ.99
Принят
Արարատի մարզպետ
Дата принятия
16.12.2010
Подписан
Արարատի մարզպետ
Дата подписания
16.12.2010
Дата вступления в силу
11.03.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 փետրվարի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 50211090

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

 

16 դեկտեմբերի 2010 թ.
ք. Արտաշատ

N 132-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2003 թվականի փետրվարի 10-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՈՒ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը։

2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`

1) վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.

2) 9-րդ կետի 3-րդ պարբերության «և» բառերը փոխարինել «և /կամ/» բառերով.

3) 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը.

4) 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

5) 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.

6) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.

7) 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում»։

3. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի`

1) 9-րդ կետի 3-րդ պարբերության «և» բառերը փոխարինել «և /կամ» բառերով.

2) 12-րդ կետի «ե» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

3) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով։

4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Մարզպետ ՝

Է. Բարսեղյան