ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 116-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 601 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական գրանցման և պետական հաշվառման վկայականների ընդհանուր տեսքը և ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Պետական գրանցման վկայականի ձևերը հաստատելու մասին» N 601 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 116-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՍՔԸ ԵՎ ՁԵՎԸ
Պետական գրանցման և պետական հաշվառման վկայականը (այսուհետ` վկայական) հատուկ պաշտպանական շերտ ունեցող և համարակալված A-4 ֆորմատի թուղթ է, որը, մեջտեղից ծալվելով, վերածվում է երկու A-5 ֆորմատի թղթերից բաղկացած գրքույկի: Վկայականի 4 էջերի նախշերով շրջանակված ուղղանկյունների կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշանի թույլ գունավորված ֆոնային պատկերն է, ներքին կողմից՝ ձախակողմյան ուղղանկյան ներքևի ձախ մասում, կնիքի տեղը նշված է «Կ.Տ.», աջակողմյան մասի ուղղանկյան վերին մասում՝ ուղղանկյան վերևի կողմից որոշակի հեռավորության վրա, իրար տակ գրված են հերթական ներդիրների համարները, և դրանց դիմաց տեղ է թողնված՝ հերթական ներդիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը նշելու համար։ Վկայականի արտաքին կողմի դիմացի էջի ուղղանկյան վերին մասի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը, որի տակ հայերեն մեծատառերով գրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ», իսկ ուղղանկյան ներքևի մասում գրված է` «ՎԿԱՅԱԿԱՆ»։
Վկայականի արտաքին կողմի հետևի մասի ուղղանկյան ստորին մասում գրված է պաշտպանված շերտով թղթի համարը:
Պետական գրանցումն ավարտվելուց անմիջապես հետո՝ վկայականում գրառման ենթակա տեղեկությունները ծրագրային համակարգի միջոցով ավտոմատ կերպով գեներացվում են, որից հետո տպագրվում՝ հատուկ պաշտպանված շերտով, համարակալված թղթի ներքին կողմի ձախ մասում: Սկզբնական գրանցման և փոփոխությունների գրանցման ժամանակ ներդիրում ներառվող անհրաժեշտ տեղեկությունները ծրագրային համակարգի միջոցով ավտոմատ կերպով գեներացվում են, որից հետո տպագրվում են A-5 ֆորմատով ներդիրի վրա, որը սոսնձվում է վկայականի ներքին աջակողմյան հատվածում (վկայականի ձևաթղթի պատկերը կցվում է):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 116-Ն որոշման
Ձև
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
1. Իրավաբանական անձի վկայականի ընդհանուր ձևը լրացվում է համաձայն N 1 հավելվածի: Իրավաբանական անձի վկայականի ներքին մասի ձախակողմյան հատվածում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական N _______
Իրավաբանական անձի անվանումը __________________________________
(անվանումը, ֆիրմային անվանումը, կազմակերպական
-իրավական ձևը)
Գրանցված է պետական ռեգիստրի _____________________________կողմից
Պետական գրանցման համարը ______________________________________
Պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________
Իրավաբանական անձի ծածկագիրը (կոդը) ____________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________
Իրավաբանական անձի տեսակը _____________________________________
Գործունեության ժամկետը՝ մինչև ____________________________________
Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ |
____________________________ |
(ստորագրությունը) |
______ ______________ 201 թ. |
Կ. Տ. |
Իրավաբանական անձի վկայականի ներդիրում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
ՆԵՐԴԻՐ ______________
Իրավաբանական անձի պետական գրանցման N ______________ վկայականի
Իրավաբանական անձի անվանումը _____________________________________
Գտնվելու վայրը _____________________________________________________
Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար _______________________
___________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը)
Իրավաբանական անձի իրավանախորդի անվանումը և գրանցման համարը _____
___________________________________________________________________
Այլ տեղեկություններ __________________________________________________
Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ |
____________________________ |
(ստորագրությունը) |
______ ______________ 201 թ. |
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 116-Ն որոշման |
Ձև
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ընդհանուր ձևը լրացվում է համաձայն N 1 հավելվածի: Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ներքին մասի ձախակողմյան հատվածում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայական N ____________
Անհատ ձեռնարկատեր ____________________________________________
_______________________________________________________________
(անունը, ազգանունը)
Հաշվառված է պետական ռեգիստրի ___________________________ կողմից
Պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________
Պետական հաշվառման համարը ____________________________________
Սոցիալական քարտի համարը ______________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________
Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:
Լուսանկարը
|
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ |
____________________________ |
(ստորագրությունը) |
______ ______________ 201 թ. |
Կ. Տ. |
Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ներդիրում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
ՆԵՐԴԻՐ ____________
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման N ___________ վկայականի
Անունը, ազգանունը ___________________________________________________
Անձնագիրը _________________________________________________________
(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)
Պետական հաշվառման վայրի հասցեն ___________________________________
Բնակության վայրի հասցեն ____________________________________________
Այլ տեղեկություններ __________________________________________________
Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ |
____________________________ |
(ստորագրությունը) |
______ ______________ 201 թ. |
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 116-Ն որոշման
Ձև
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վկայականի ընդհանուր ձևը լրացվում է համաձայն N 1 հավելվածի: Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վկայականի ներքին մասի ձախակողմյան հատվածում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի
պետական հաշվառման վկայական N _____________
___________________________________________________________________
(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)
___________________________________________________________________
___________________________________________________________________
Հաշվառված է պետական ռեգիստրի ___________________________ կողմից
Հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________________
Հաշվառման համարը ______________________________________________
Ծածկագիրը (կոդը) _______________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________
Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ |
____________________________ |
(ստորագրությունը) |
______ ______________ 201 թ. |
Կ. Տ. |
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ներդիրում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
ՆԵՐԴԻՐ ____________
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վկայական
________________________________________________________________
(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)
Գտնվելու վայրը _____________________________________________________
Հիմնադրի անվանումը ________________________________________________
Գործադիր մարմնի ղեկավար ___________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)
Այլ տեղեկություններ __________________________________________________
Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ |
____________________________ |
(ստորագրությունը) |
______ ______________ 201 թ. |
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.07.2012, N 939-Ն | 18.08.2012, N 116-Ն | |
04.08.2011, N 1122-Ն | 25.08.2011, N 116-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|