Գլխավոր տեղեկություն
Номер
N 544
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2002-17.09.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.09.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.1999
Дата вступления в силу
13.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.09.2022

041.0544.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 1999 թվականի N 544

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության շուկայական հարաբերությունների պայմաններում պետության դերը հստակեցնելու, կառավարման կառուցվածքը կատարելագործելու, կառավարման ապարատի աշխատողների թիվն օպտիմալացնելու, աշխատանքի վարձատրության համակարգը բարելավելու, կառավարման համակարգի գործառույթների զուգորդումը բացառելու ուղղությամբ ծրագրային միջոցառումներ իրականացնելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին`

ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել`

հանձնաժողովի կանոնադրությունը.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների ցանկը.

բ) երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատանքային խմբերի անհատական կազմերը և աշխատանքային խմբերի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը:

(2-րդ կետը խմբ. 16.12.99 N 761)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խումբ` նախարարի, մարզպետի (Երևանի քաղաքապետի) գլխավորությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համաձայնեցնելով` հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը (առնվազն 4-5 մասնագետ) և աշխատանքների կատարման ժամանակացույցը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հաստատած մեթոդաբանության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի հիմնական խնդիրները համարել`

նախարարության (նրա համակարգի), մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) հիմնական խնդիրների և գործառույթների նկարագրությունը.

նախարարության, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) գործունեության ընթացքում այն գործառույթների բացահայտումը, որոնք կարող են վերացվել կամ փոփոխվել.

նոր գործառույթներ սահմանելու վերաբերյալ (դրա անհրաժեշտության դեպքում) հիմնավոր առաջարկությունների մշակումը.

աշխատողների պարտականությունների վերլուծությունը և դրա արդյունքների հիման վրա առաջարկվող պաշտոններում աշխատողների հիմնական պարտականությունների նկարագրությունը, աշխատողների օպտիմալ թիվը սահմանելու վերաբերյալ հանձնաժողով առաջարկություններ ներկայացնելը:

(3-րդ կետը խմբ. 16.11.00 N 766)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի

 

 

Մ. Թոփուզյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Գյուրջյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Խուրշուդյան -  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի վերապատրաստման բաժնի պատասխանատու (համաձայնությամբ)
Վ. Քալաշյան - «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Խուդավերդյան - հանձնաժողովի քարտուղար
Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
Ա. Գեւորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ 
Ա. Օսիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան
- ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր  (համաձայնությամբ)

(Կազմը լրաց. 16.12.99 N 761, խմբ. 31.05.00 N 309, լրաց. 03.08.00 N 502, փոփ. 03.10.00 N 661, 16.11.00 N 766, 03.01.01 N 4, 16.04.01 N 298, փոփ., լրաց. 14.02.02 N 77, լրաց. 12.04.02 N 219, 25.04.02 N 244, փոփ. 27.06.02 N 404-Ա, լրաց. 31.07.02 N 462-Ա)