Գլխավոր տեղեկություն
Номер
N 544
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.01.2000-25.06.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.09.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.1999
Дата вступления в силу
13.09.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.09.2022

041.0544.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 1999 թվականի N 544

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, տնտեսության շուկայական հարաբերությունների պայմաններում պետության դերը հստակեցնելու, կառավարման կառուցվածքը կատարելագործելու, կառավարման ապարատի աշխատողների թիվն օպտիմալացնելու, աշխատանքի վարձատրության համակարգը բարելավելու, կառավարման համակարգի գործառույթների զուգորդումը բացառելու ուղղությամբ ծրագրային միջոցառումներ իրականացնելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին`

ա) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել`

հանձնաժողովի կանոնադրությունը.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների ցանկը.

բ) երկշաբաթյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատանքային խմբերի անհատական կազմերը և աշխատանքային խմբերի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը:

(2-րդ կետը խմբ. 16.12.99 N 761)

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խումբ նախարարի գլխավորությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համաձայնեցնելով` հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը (առնվազն 4-5 մասնագետ), աշխատակարգը, աշխատանքների կատարման ժամանակացույցը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հաստատած մեթոդաբանության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի հիմնական խնդիրները համարել`

նախարարության (նրա համակարգի) հիմնական խնդիրների և գործառույթների նկարագրությունը.

նախարարության գործունեության ընթացքում այն գործառույթների բացահայտումը, որոնք կարող են վերացնել կամ փոփոխվել.

նոր գործառույթներ սահմանելու վերաբերյալ (դրա անհրաժեշտության դեպքում) հիմնավոր առաջարկությունների մշակումը.

աշխատողների պարտականությունների վերլուծությունը և դրա արդյունքների հիման վրա առաջարկվող պաշտոններում աշխատողների հիմնական պարտականությունների նկարագրությունը, աշխատողների օպտիմալ թիվը սահմանելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը հանձնաժողովին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
սեպտեմբերի 3-ի N 544 որոշմամբ

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի

 

Շ. Կարամանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ)
 
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 
Ա. Խուդավերդյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
 
Ա. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 
Ա. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 
Մ. Ստակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
 
Գ. Ամալյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
 
Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական
 
Խ. Բեզիրջյան - ՀՀ կառավարման դպրոցի տնօրեն
 
Ա. Խուրշուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական - հանձնաժողովի քարտուղար
Վ. Քալաշյանին - «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

(Կազմը լրաց. 16.12.99 N 761)