Գլխավոր տեղեկություն
Номер
N 1085-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.07/49(715) Հոդ.1120
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2009
Дата вступления в силу
08.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2009 թվականի N 1085-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 137-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Նարեկ» հանգստյան տուն» փակ բաժնետիրական ընկերությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերությունների:

(1-ին կետը փոփ. 24.02.11 N 165-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) համապատասխան պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների բաժնետոմսերի հանձնում-ընդունումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների վերակազմակերպման աշխատանքների իրականացումը:

3. (կետն ուժը կորցրել է  24.02.11 N 165-Ն)

4. (կետն ուժը կորցրել է  24.02.11 N 165-Ն)

5. (կետն ուժը կորցրել է  24.02.11 N 165-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Պետական գույքի մասնավորեցումը ֆոնդային բորսայի և այլ կարգավորվող շուկաների միջոցով իրականացնելու մասին» N 137-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.02.2011, N 165-Ն 05.03.2011, N 1085-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան