Գլխավոր տեղեկություն
Номер
N 975-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.01.2011-09.09.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.936
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2005
Дата вступления в силу
13.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 975-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի խորհուրդը ձևավորվում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

(1.1 կետը լրաց. 20.01.11 N 28-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական բուհերի կանոնադրություններում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն կարգից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն:

բ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 30-ը ապահովել բուհերից խորհուրդների անդամների թեկնածությունների առաջադրումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 18
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 975-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

2. Խորհուրդը ձևավորվում է հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:

3. Խորհրդի անդամների թիվը (ոչ պակաս 20 և ոչ ավելի, քան 32, բացառությամբ Երևանի պետական համալսարանի) սահմանում է հաստատության հիմնադիրը (այսուհետ` հիմնադիր)՝ հաստատության կանոնադրությամբ:

(3-րդ կետը լրաց. 09.11.05 N 1895-Ն)

4. Հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`

ա) հաստատության կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.

բ) հաստատության կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են հաստատության գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

5. Հաստատության ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ),

բ) հաստատության ուսանողական խորհուրդը ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը։

6. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

7. Լիազոր մարմնի կողմից  խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ ( խորհրդի կազմի 25 տոկոսը):

8. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա  խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

9. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

10. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն,

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ,

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում՝ ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

11. Խորհրդի անդամի լիազորությունները` լիազոր մարմնի ներկայացմամբ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի  կողմից:

12. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այն համալրվում է սույն կարգի 4-8-րդ կետերի պահանջներին՝ համապատասխան:

(12-րդ կետը փոփ. 09.11.05 N 1895-Ն)

13. Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:


Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

 ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.09.2021, N 1448-Ն 09.09.2021, N 975-Ն
20.01.2011, N 28-Ն 30.01.2011, N 975-Ն
09.11.2005, N 1895-Ն 01.12.2005, N 975-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան