Գլխավոր տեղեկություն
Номер
N 1684-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.22/66(800) Հոդ.1543
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2010
Дата вступления в силу
23.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1684-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումներով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տեղեկատվության փոխանակման և համագործակցության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:»,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սույն կարգի համաձայն շարքային կամ պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության համապատասխան զորակոչից տարկետում ստանալու համար կրթության պետական կառավարման լիազոր մարմին կարող են դիմել`

1) բակալավրիատի կրթական ծրագրերով ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` հայտարարված պարտադիր զինվորական ծառայության գարնանային և աշնանային զորակոչից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ.

2) մագիստրատուրայի կամ հետբուհական կրթական ծրագրերով ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` մինչև հայտարարված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ավարտը:

Սույն կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ներկայացված դիմումները ենթակա են մերժման` այն դեպքում, եթե պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական կամ պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափելու հիմքով քաղաքացու նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:»,

գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար` մինչև օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված ուսումնառության ժամկետի ավարտի օրը` հաշվի առնելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները:»,

դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշմամբ տարկետում ստացած և ուսումնառության ընթացքում համապատասխան ուսումնական հաստատությունից հեռացված կամ ազատված, ինչպես նաև անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է զորակոչի` օրենքով սահմանված կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 20
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան