Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 325-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.21/30(382).1 Հոդ.400.4
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.12.2010
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
14.12.2010
Дата вступления в силу
01.02.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010487

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 դեկտեմբերի 2010 թ.

 թիվ 325-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ հոդվածը և 207-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին» թիվ 356-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել 8-16-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«8) «Վարկային ռեսուրս»` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված դրամական այն միջոցները, որոնք Շուկայի մի մասնակիցը որոշակի ժամկետով և տոկոսադրույքով Օպերատորի կանոններով սահմանված կարգով որպես փոխառություն նախատեսում է տրամադրել Շուկայի այլ մասնակցի:

9) «Ռեպո գործարք»` արժեթղթերի վաճառքի (առքի) գործարքը` հետգնման (հետ վաճառելու) պայմանով:

10) «Ռեպո-ուղղակի գործարք»` առևտրի մասնակիցների միջև կնքվող ռեպո գործարքի առաջին քայլը, համաձայն որի դրամական միջոցների փոխառուն վաճառում է արժեթղթերը դրամական միջոցների փոխատուին:

11) «Ռեպո-հետադարձ գործարք»` առևտրի մասնակիցների միջև կնքվող ռեպո գործարքի երկրորդ քայլը, համաձայն որի` դրամական միջոցների փոխառուն հետ է գնում արժեթղթերը դրամական միջոցների փոխատուից:

12) «Հասցեական առաջարկ»` առևտրային նստաշրջանի ընթացքում առևտրի մասնակցի կողմից մեկ այլ կոնկրետ (իրեն հայտնի) առևտրի մասնակցի առևտրային համակարգի միջոցով ուղարկված` բաժնային և (կամ) ոչ բաժնային արժեթղթերի առուվաճառքի կամ ռեպո գործարքների կնքման առաջարկ, որի ակցեպտավորման դեպքում առևտրային համակարգում գրանցվում է գործարքի կնքում:

13) «Հարթակ»` շուկայի հատված, որի համար Օպերատորի առևտրային համակարգում ստեղծված է համապատասխան միջավայր` շուկայի տվյալ հատվածում ֆինանսական գործիքներով կազմակերպվող առևտուրն առանձին չափանիշներին համապատասխան իրականացնելու նպատակով:

14) «Արժեթղթի տարեկան արժեկտրոն»` պարտքային արժեթղթի թողարկողի կողմից այդ արժեթղթի սեփականատերերին մինչև արժեթղթի մարման օրը վճարվող տարեկան տոկոսային եկամուտը, որն արտահայտված է տվյալ պարտքային արժեթղթի անվանական արժեքի նկատմամբ տոկոսներով:

15) «Զեղչատոկոսային պարտատոմս»` պարտատոմս, որի գծով արժեկտրոնների վճարումներ նախատեսված չեն, և, որը վաճառվում է իր անվանական արժեքից ցածր գնով` զեղչով:

16) «Վարկային ռեսուրսների շուկայի մասնակից»` այն բանկերը, որոնք Օպերատորի հետ ունեն վարկային ռեսուրսների առևտրին մասնակցության վերաբերյալ գործող պայմանագիր և որոնց Օպերատորի կանոններին համապատասխան թույլատրվել է մասնակցելու վարկային ռեսուրսներով Օպերատորի կողմից կազմակերպվող առևտրին:»:

2) Կանոնակարգի 4-րդ կետում «Հայաստանի ֆոնդային բորսայի» բառերը փոխարինել «կարգավորվող շուկայի օպերատորի» բառերով:

3) Կանոնակարգի 5-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  5

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 6 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Թիվ 6 հաշվետվությունում լրացվում են կարգավորվող շուկայում բաժնային և (կամ) ոչ բաժնային արժեթղթերով, վարկային ռեսուրսներով կնքված գործարքների և ռեպո գործարքների և (կամ) արդեն կնքված գործարքների պայմաններում փոփոխությունների (այսուհետ` փոփոխված գործարքներ) վերաբերյալ տեղեկությունները (անկախ տվյալ գործարքի մարման ժամկետից): Ընդ որում, սույն հաշվետվության իմաստով գործարքների պայմաններում փոփոխություններ են համարվում սույն հաշվետվության 3-րդ աղյուսակում տվյալ գործարքի վերաբերյալ նախկինում ներկայացված տեղեկությունների փոփոխությունները ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու օրվա) համար: Փոփոխված գործարքների վերաբերյալ տեղեկությունները լրացնելիս սույն հաշվետվության 3-րդ աղյուսակում լրացվում են ինչպես բոլոր փոփոխված տեղեկությունները (բացառությամբ «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակի, որտեղ լրացվում են առաջնային գործարքի «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը»), այնպես էլ այն տեղեկությունները, որոնք չեն փոփոխվել: Թիվ 6 հաշվետվությունը չի ներկայացվում մարման գործարքների համար:

27. Թիվ 6 հաշվետվությունը բաղկացած է 3 աղյուսակից:

27.1 Թիվ 6 հաշվետվության առաջին աղյուսակում լրացվում են կարգավորվող շուկայում արժեթղթերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է գործարքների կնքման ամսաթիվը:

2) «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ գործարքին տրված կոդը:

3) «Գործարքի առարկա արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում): Տարբերակիչ ծածկագիր և պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է Օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

4) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:

5) «Գործարքի առարկա արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է տվյալ գործարքով գնված կամ վաճառված արժեթղթերի քանակը հատերով, ընդ որում, ծավալային արժեթղթերի (արժեթղթեր, որոնք չունեն քանակ, այլ միայն ծավալ, մասնավորապես` պետական արժեթղթերը) համար սույն սյունակը չի լրացվում:

6) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է մեկ արժեթղթի առուվաճառքի (տեղաբաշխման հարթակում գործարքների կնքման դեպքում` տեղաբաշխման) գինը: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

7) «Գործարքի ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի և գործարքի առարկա արժեթղթերի քանակի արտադրյալը: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը:

8) «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» սյունակում լրացվում է ոչ ծավալային արժեթղթերի դեպքում միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված տարեկան եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով՝ ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: Սույն ենթակետում նշված սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ:

9) «Արժեթղթի տարեկան արժեկտրոնը (%)` առկայության դեպքում» սյունակում լրացվում է տվյալ գործարքի առարկա արժեթղթի գծով վճարվող տարեկան արժեկտրոնը (առկայության դեպքում) տոկոսներով` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ, ընդ որում, զեղչատոկոսային պարտատոմսերի դեպքում` այս սյունակում լրացվում է «0»:

10) «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի կնքման ժամը` ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ:

11) «Գործարքի կողմ հանդիսացող կարգավորվող շուկայի մասնակցին (անդամին) կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը» սյունակի «գնորդ» և «վաճառող» ենթասյունակներում համապատասխանաբար լրացվում են տվյալ գործարքի ներքո արժեթղթի գնորդին և վաճառողին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդերը:

12) «Գնորդը ում հաշվին է գործարքը կնքել» կամ «Վաճառողը ում հաշվին է գործարքը կնքել» սյունակներում նշվում է «հաճախորդի հաշվին» կամ «իր հաշվին»:

13) «Շուկայի տեսակը» սյունակում նշվում է կարգավորվող շուկայի կողմից Օրենքով և իր կանոններով սահմանված կարգով կազմակերպվող այն շուկայի անվանումը, որտեղ տվյալ գործարքը կնքվել է:

14) «Շուկայի հարթակը» սյունակում նշվում է կարգավորվող շուկայի կողմից կազմակերպվող շուկայի այն հարթակի անվանումը, որտեղ տվյալ գործարքը կնքվել է:

27.2 Թիվ 6 հաշվետվության երկրորդ աղյուսակում լրացվում են կարգավորվող շուկայում վարկային ռեսուրսների հարթակում կնքված գործարքների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է գործարքների կնքման ամսաթիվը:

2) «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի կնքման ժամը` ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ:

3) «Վարկային ռեսուրսի հապավումը» սյունակում լրացվում է օպերատորի կողմից վարկային ռեսուրսին տրված հապավումը:

4) «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ գործարքին տրված կոդը:

5) «Գործարքի կատարման օրը (վարկային ռեսուրսի տրամադրման օրը)» սյունակում լրացվում է վարկային ռեսուրսով կնքված տվյալ գործարքով նախատեսված վարկային ռեսուրսի փաստացի տրամադրման (վերջնահաշվարկի) օրվա ամսաթիվը:

6) «Գործարքի մարման օրը» սյունակում լրացվում է վարկային ռեսուրսով կնքված տվյալ գործարքով նախատեսված հիմնական (մայր) գումարի և հաշվեգրված տոկոսների հետվճարման (վերջնահաշվարկի) օրը:

7) «Հիմնական (մայր) գումարը» սյունակում լրացվում է վարկային ռեսուրսով կնքված գործարքով տրամադրվող վարկային ռեսուրսի (դրամական միջոցների) գումարը:

8) «Տրամադրվող վարկային ռեսուրսների տոկոսագումարները» սյունակում լրացվում է Օպերատորի կանոններով սահմանված կարգով հաշվարկված վարկային ռեսուրսի նկատմամբ հաշվեգրվելիք տոկոսների գումարը` դրամային արտահայտությամբ: Տոկոսագումարը կլորացվում է 0.1 Հայաստանի Հանրապետության դրամի ճշտությամբ:

9) «Վարկային ռեսուրսի գինը (տարեկան տոկոսադրույքը)» սյունակում լրացվում է վարկային ռեսուրսներով կնքված տվյալ գործարքի տարեկան տոկոսադրույքը` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:

10) «Գործարքի կողմ հանդիսացող վարկային ռեսուրսների շուկայի մասնակցին կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը» սյունակի «ներգրավող» և «տեղաբաշխող» ենթասյունակներում համապատասխանաբար լրացվում են տվյալ գործարքի պայմանների համաձայն վարկային ռեսուրս ստացողին (վարկային ռեսուրսի ներգրավողին) և վարկային ռեսուրս տրամադրողին (վարկային ռեսուրսի տեղաբաշխողին) Օպերատորի կողմից շնորհված կոդերը:

27.3 Թիվ 6 հաշվետվության երրորդ աղյուսակում լրացվում են կարգավորվող շուկայում ռեպո գործարքների հարթակում կնքված ռեպո-ուղղակի գործարքների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է գործարքների կնքման ամսաթիվը:

2) «Ռեպո-ուղղակի գործարքի տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է ռեպո գործարքին օպերատորի կողմից տրված հերթական տարբերակիչ համարը:

3) «Գործարքի առարկա արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է ռեպո գործարքում ներառված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում): Տարբերակիչ ծածկագիր և պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է Օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

4) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:

5) «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի կնքման ժամը` ժամ:րոպե:վայրկյան հաջորդականությամբ:

6) «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված» կամ «այլ»: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված», արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված», երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված», իսկ արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի փոփոխությունների հետ չկապված այլ պայմանների փոփոխության դեպքում նշվում է «այլ»:

7) «Գործարքի առարկա արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է տվյալ ռեպո գործարքում ներառված արժեթղթերի քանակը՝ հատերով, ընդ որում, ծավալային արժեթղթերի (արժեթղթեր, որոնք չունեն քանակ, այլ միայն ծավալ) համար սույն սյունակը չի լրացվում:

8) «Ռեպո - ուղղակի գործարքի գումարը» սյունակում լրացվում է ռեպո պայմանագրով սահմանված ռեպո-ուղղակի գործարքի գումարը:

9) «Ռեպո - հետադարձ գործարքի գումարը» սյունակում լրացվում է ռեպո պայմանագրով սահմանված ռեպո-հետադարձ գործարքի գումարը:

10) «Ռեպո տոկոսադրույքը (տարեկան)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր ռեպո գործարքի տարեկան (տարին՝ 365 կամ 366 օր` կախված տվյալ ռեպո գործարքի կնքման օրվանից մինչև հաջորդ տարվա նույն օրվան նախորդող օրը ընկած ժամանակահատվածում առկա օրերի քանակը 365 է, թե 366) տոկոսադրույքը՝ ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով:

11) «Գործարքի կողմ հանդիսացող կարգավորվող շուկայի մասնակցին (անդամին) կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը» սյունակի «գնորդ» և «վաճառող» ենթասյունակներում լրացվում են տվյալ ռեպո գործարքի ներքո համապատասխանաբար արժեթղթերի գնորդին և արժեթղթեր վաճառողին Օպերատորի կողմից շնորհված կոդերը։

12) «Գնորդը ում հաշվին է գործարքը կնքել» կամ «Վաճառողը ում հաշվին է գործարքը կնքել» սյունակներում նշվում է «հաճախորդի հաշվին» կամ «իր հաշվին»:

13) «Ժամանակաշրջանը» սյունակում լրացվում է Ռեպո - ուղղակի և ռեպո - հետադարձ գործարքների միջև առկա ժամանակահատվածը (օրերով):»:

4) Կանոնակարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետը ««2» «պետական պարտատոմսերի շուկա»» բառերից հետո լրացնել ««3» «վարկային ռեսուրսների շուկա» բառերով:

5) Կանոնակարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետը ««9» - «արժեթղթերի տեղաբաշխման հարթակ»» բառերից հետո լրացնել ««10» - «վարկային ռեսուրսների հարթակ»:» բառերով:

6) Կանոնակարգի 31-րդ կետի 4-րդ ենթակետը ««2» «պետական պարտատոմսերի շուկա»» բառերից հետո լրացնել ««3» «վարկային ռեսուրսների շուկա»» բառերով:

7) Կանոնակարգի 31-րդ կետի 7-րդ ենթակետը ««9» - «արժեթղթերի տեղաբաշխման հարթակ»» բառերից հետո լրացնել ««10» - «վարկային ռեսուրսների հարթակ»:» բառերով:

8) Կանոնակարգի 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  10

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 11 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Թիվ 11 հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից, որոնցում լրացվում են կարգավորվող շուկայի մասնակիցների (անդամների) կողմից հաշվետու օրվա ընթացքում կարգավորվող շուկայի առևտրային համակարգ մուտքագրված հայտերի և հասցեական առաջարկների վերաբերյալ տեղեկությունները:

37. Թիվ 11 հաշվետվության բոլոր աղյուսակները լրացվում են սույն կետի 1-6 ենթակետերով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան, ինչպես նաև յուրաքանչյուր աղյուսակի համար սույն կանոնակարգի 37.1-37.2 կետերով սահմանված լրացուցիչ կանոններին համապատասխան.

1) «Հաշվետու օր» մասում լրացվում է կարգավորվող շուկայի առևտրային համակարգ հայտերի, իսկ ռեպո գործարքների դեպքում` հասցեական առաջարկների մուտքագրման ամսաթիվը:

2) «Կարգավորվող շուկայի մասնակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում» սյունակում նշվում է «հաճախորդի հաշվին» կամ «իր հաշվին»:

3) «Արժեթղթերի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում թողարկված ոչ պետական արժեթղթերի դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհված արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Օտարերկրյա արժեթղթերի դեպքում նշվում է օտարերկրյա իրավասու մարմնի կողմից արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում): Տարբերակիչ ծածկագիր և պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է Օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:

4) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»:

5) «Միավոր արժեթղթի գինը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված մեկ արժեթղթի գինը: Ծավալային արժեթղթերի համար և ռեպո հասցեական առաջարկների դեպքում սույն սյունակը չի լրացվում:

6) «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է շուկայի մասնակցի կողմից ներկայացված հայտում (հասցեական առաջարկում) նշված արժեթղթերի քանակը` հատերով: Եթե գործարքի արդյունքում հայտը բավարարվել է մասամբ, ապա լրացվում է միայն արժեթղթերի մնացորդային քանակը` հատերով: Ծավալային արժեթղթերի համար սույն սյունակը չի լրացվում:

37.1 Թիվ 11 հաշվետվության առաջին աղյուսակում լրացվում են արժեթղթերի առուվաճառքի հայտերի վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հայտի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է առևտրային համակարգում տվյալ հայտին տրված կոդը:

2) «Հայտով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»:

3) «Ընդհանուր գումարը» հաշվարկվում է որպես միավոր արժեթղթի գնի և հայտում նշված արժեթղթերի քանակի արտադրյալ: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է հայտում նշված ծավալային արժեթղթերի ընդհանուր գինը:

4) «Հայտի տեսակը` կախված գնային պայմաններից» սյունակում նշվում է «լիմիտային» կամ «շուկայական»:

5) «Հայտի տեսակը` կախված քանակական պայմաններից» սյունակում նշվում է «լրիվ բավարարմամբ» կամ «մասնակի բավարարմամբ»:

6) «Հայտի տեսակը` կախված ժամանակային պայմաններից» սյունակում նշվում է «պահել հերթում» կամ «հանել մնացորդը»:

7) «Հայտի տեսակը` կախված ակտիվացման պայմաններից» սյունակում նշվում է «անմիջապես ակտիվացմամբ» կամ «ստոպ»:

8) «Գործողության տեսակը» սյունակում նշվում է «ներկայացում», «փոփոխում», «գործարքի կնքում» կամ «հեռացում»:

9) «Հայտի ներկայացման ժամը» սյունակում լրացվում է ժամ:րոպե:վայրկյան:

10) «Գործողության կատարման ժամը» սյունակում լրացվում է ժամ:րոպե:վայրկյան:

37.2 Թիվ 11 հաշվետվության երկրորդ աղյուսակում լրացվում են առուվաճառքի և ռեպո գործարքների հասցեական առաջարկների վերաբերյալ տեղեկությունները` հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Հասցեական առաջարկով նախատեսվող գործարքի տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկով նախատեսվող գործարքին կամ ռեպո գործարքին օպերատորի կողմից տրված հերթական տարբերակիչ համարը:

2) «Հասցեական առաջարկով նախատեսված գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «արժեթղթերի առք» կամ «արժեթղթերի վաճառք»` կախված նրանից, թե տվյալ մասնակիցը (անդամը) հասցեական առաջարկով նախատեսված գործարքի (ռեպո գործարքի) հիմքում ընկած արժեթղթի գնորդ է, թե վաճառող:

3) «Հասցեական առաջարկում ներառված գործարքի (ռեպո-ուղղակի գործարքի) ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի և հասցեական առաջարկում նշված արժեթղթերի քանակի արտադրյալը: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է հայտում նշված ծավալային արժեթղթերի ընդհանուր գինը: Ընդ որում, ռեպո գործարքների հասցեական առաջարկների ներկայացման դեպքում լրացվում է ռեպո-ուղղակի գործարքի պայմանների համաձայն հաշվարկված ընդհանուր գումարը:

4) «Հասցեական առաջարկում ներառված ռեպո - հետադարձ գործարքի ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկով ներկայացված ռեպո-հետադարձ գործարքի ընդհանուր գումարը: Սույն սյունակը լրացվում է միայն ռեպո գործարքների հասցեական առաջարկների դեպքում:

5) «Ռեպո տոկոսադրույքը (տարեկան)» սյունակում լրացվում է հասցեական առաջարկով ներկայացված ռեպո գործարքի տարեկան տոկոսադրույքը՝ ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ: Այն դեպքում, երբ տոկոսադրույք վճարողը արժեթղթերի գնորդն է, տոկոսադրույքը լրացվում է բացասական նշանով: Սույն սյունակը լրացվում է միայն ռեպո գործարքների հասցեական առաջարկների դեպքում:

6) «Հասցեական առաջարկի ներկայացման ժամը» սյունակում լրացվում է ժամ:րոպե:վայրկյան:

7) «Գործողության տեսակը» սյունակում լրացվում է «ներկայացում», «փոփոխում», «փոփոխության հաստատում», «հեռացում», «գործարքի կնքում», «երկարաձգման փոփոխության հաստատում» (այն դեպքում, երբ տեղի է ունենում ժամկետի երկարաձգման հաստատում` անկախ այլ փոփոխությունների տեղի ունենալու հանգամանքից), «կրճատման փոփոխության հաստատում» (այն դեպքում, երբ տեղի է ունենում կրճատման հաստատում` անկախ այլ փոփոխությունների տեղի ունենալու հանգամանքից) կամ «մարում»:

8) «Գործողության կատարման ժամը» սյունակում լրացվում է ժամ:րոպե:վայրկյան:

9) «Ժամանակաշրջանը» սյունակում լրացվում է հասցեական առաջարկով ներկայացված ռեպո գործարքի «ռեպո-ուղղակի» և «ռեպո-հետադարձ» գործարքների միջև առկա ժամանակաշրջանը (օրերով): Սույն սյունակը լրացվում է միայն ռեպո գործարքների հասցեական առաջարկների դեպքում:

10) «Շուկայի այն մասնակցի առևտրային կոդը, որին ուղարկվում է հասցեական առաջարկը» սյունակում լրացվում է Օպերատորի կողմից առևտրի այն մասնակցին շնորհված առևտրային կոդը, որին ուղարկվում է գործարքի (ռեպո գործարքի) կնքման հասցեական առաջարկը:»:

9) Կանոնակարգի Հավելված 1-ի Աղյուսակ 23-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի:

10) Կանոնակարգի Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 2-ի:

11) Կանոնակարգի Հավելված 5-ը լրացնել նոր սյունակով` «Հարթակ» վերնագրով:

12) Կանոնակարգի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի փետրվարի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Վ. Գաբրիելյան


2010 թ. դեկտեմբերի 14
ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 Հաստատված է

 Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

 դեկտեմբերի 7-ի թիվ 325-Ն որոշմամբ

ԱՂՅՈՒՍԱԿ 23. Կարգավորվող շուկայի մասնակիցների (անդամների) վճարներից եկամուտ

   (հազար դրամ)
 

Ցուցանիշի անվանումը

տող

Նախորդ տարի (միջանկյալ ժամանակաշրջան` աճողական)

Հաշվետու տարի (միջանկյալ ժամանակաշրջան` աճողական)

Նախորդ տարվա  միջանկյալ ժամանակաշրջան

Հաշվետու տարվա միջանկյալ ժամանակաշրջան

1

Եկամուտներ կարգավորվող շուկայի մասնակիցների (անդամների) միանվագ (մուտքի) վճարներից, այդ թվում`

10

 

 

 

 

1.1

Ֆոնդային բորսայի անդամների  միանվագ (մուտքի) վճարներից

20

 

 

 

 

1.2

Եկամուտներ կարգավորվող այլ շուկաների մասնակիցների (անդամների) միանվագ (մուտքի) վճարներից

30

 

 

 

 

2

Եկամուտներ կարգավորվող շուկայի մասնակիցների (անդամների) առևտրի մասնակցության պարբերական վճարներից, այդ թվում`

40

 

 

 

 

2.1

Ֆոնդային բորսայի անդամների առևտրի մասնակցության պարբերական վճարներից

50

 

 

 

 

2.2

Կարգավորվող այլ շուկաների մասնակիցների առևտրի մասնակցության պարբերական վճարներից

60

 

 

 

 

3.

Եկամուտներ կարգավորվող շուկայի մասնակիցների (անդամների) առևտրի մասնակցության պարբերական վճարների գծով ստացված կանխավճարներից, այդ թվում`

70

 

 

 

 

3.1

Ֆոնդային բորսայի անդամների առևտրի մասնակցության   պարբերական վճարների գծով ստացված կանխավճարներից

80

 

 

 

 

3.2

Կարգավորվող այլ շուկաների մասնակիցների առևտրի մասնակցության   պարբերական վճարների գծով ստացված կանխավճարներից

90

 

 

 

 

4.

Եկամուտներ կարգավորվող շուկայում կնքված գործարքների միջնորդավճարներից, այդ թվում`

100

 

 

 

 

4.1

Ցուցակված բաժնետոմսերի և պարտատոմսերի  հարթակներում կնքված գործարքների միջնորդավճարներից

110

 

 

 

 

4.2

Պետական պարտատոմսերի հարթակում կնքված գործարքների միջնորդավճարներից

120

 

 

 

 

4.3

Ազատ շուկայի գործիքների հարթակի կնքված գործարքների միջնորդավճարներից

130

 

 

 

 

4.4

Դրամական շուկայի գործիքների հարթակի կնքված գործարքների միջնորդավճարներից

140

 

 

 

 

4.5

Վարկային ռեսուրսների հարթակում կնքված գործարքների միջնորդավճարներից

150

 

 

 

 

4.6

Ռեպո և հասցեական գործարքների հարթակներում կնքված գործարքների միջնորդավճարներից

160

 

 

 

 

4.7

Արտարժույթի հարթակում կնքված գործարքների միջնորդավճարներից

170

 

 

 

 

5.

 Եկամուտներ կարգավորվող շուկայի մասնակիցների նկատմամբ կիրառված տույժերից 

180

 

 

 

 

6.

 Եկամուտներ կարգավորվող շուկայի մասնակիցների (անդամների) առևտրի մասնակցությունից բխող այլ վճարներից

190

 

 

 

 

 

Ը ն դ ա մ ե ն ը

200

 

 

 

 

 

Հավելված 2

 Հաստատված է

 Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

 դեկտեմբերի 7-ի թիվ 325-Ն որոշմամբ

 

Հավելված 2
«Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման
կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ի հավելվածի

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն   Թ Ի Վ  6

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(օրական)

Աղյուսակ 1. Արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ

Օպերատորի անվանումը________________________________

Հաշվետու օր__________________________

 

   (ՀՀ դրամ)

N

Գոր-ծարքին տրված հերթա-կան տարբե-րակիչ համարը

Գոր-ծարքի առարկա արժե-թղթի տարբե-րակիչ ծած-կագիրը

Արժեթղթի դասը

Գոր-ծարքի առարկա արժե-թղթերի քանակը

Միավոր արժեթղթի գինը

Գործարքի ընդհանուր գումարը

Արժեթղթի
տարեկան եկամտա-բերությունը

Արժեթղթի տարեկան արժե-կտրոնը (%)` առկա-յության դեպքում

Գոր-ծարքի կնքման ժամը

Գործարքի կողմ հանդիսացող կարգավորվող շուկայի մասնակցին (անդամին) կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը

Գնորդը ում հաշվին է գոր-ծարքը կնքել

Վաճա-ռողը ում հաշվին է գոր-ծարքը կնքել

Շուկայի տեսակը

Շուկայի հարթակը

գնորդ

վաճառող

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             
                             
                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` ___________________________

 

(ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ՝

___________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Աղյուսակ 2. Վարկային  ռեսուրսներով կնքված գործարքների վերաբերյալ

Օպերատորի անվանումը__________________________

Հաշվետու օր

   (ՀՀ դրամ)
N Գործարքի կնքման ժամը Վարկային ռեսուրսի  հապավումը  Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը Գործարքի կատարման օրը (վարկային ռեսուրսների տրամադրման օրը) Գործարքի մարման օրը  Հիմնական (մայր) գումարը  Տրամադրվող վարկային ռեսուրսների տոկոսա-գումարները Վարկային ռեսուրսների գինը (տարեկան տոկոսադրույքը)  Գործարքի կողմ հանդիսացող վարկային ռեսուրսների շուկայի մասնակցին  կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը
ներգրավող տեղաբաշխող
1                    
2                    
                   
                     
                     
                     

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` ___________________________

 

(ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ՝

___________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

 Աղյուսակ 3. Ռեպո գործարքների վերաբերյալ

 

 Օպերատորի անվանումը ________________________

 

 Հաշվետու օր ________________________

 

   (ՀՀ դրամ)

N

Ռեպո-ուղղակի գործարքի տարբե-րակիչ համարը

Գոր-ծարքի առարկա արժեթղթի տարբե-րակիչ ծած-կագիրը

Արժեթղթի դասը

Գործարքի կնքման ժամը

Գործարքի բնույթը

Գործարքի առարկա արժե-թղթերի քանակը

Ռեպո - ուղղակի գործարքի գումարը

Ռեպո - հետադարձ գործարքի գումարը

Տարեկան ռեպո տոկոսա-դրույքը

Գործարքի կողմ հանդիսացող կարգավորվող շուկայի մասնակցին (անդամին) կարգավորվող շուկայի օպերատորի կողմից շնորհված կոդը

Գնորդը ում հաշվին է կնքել գործարքը

Վաճառողը ում հաշվին է կնքել գործարքը

Ժամանա-կաշրջանը

գնորդ

վաճառող

1

                           

2

                           

3

                           

                           
                             
                             

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` ___________________________

 

(ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ՝

___________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

 

 

Հավելված 3


 Հաստատված է

 Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

 դեկտեմբերի 7-ի թիվ 325-Ն որոշմամբ

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 7

«Կարգավորվող շուկայի օպերատորի`

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց

ներկայացման կարգը, ձևը և

ժամկետները» կանոնակարգ 5/03-ի

հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 11

 

ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(օրական)

 Աղյուսակ 1. Արժեթղթերի առուվաճառքի հայտերի վերաբերյալ

 

Օպերատորի անվանումը ______________________

Հաշվետու օր ______________________

 

   (ՀՀ դրամ)

N

Հայտի տար-բերակիչ ծած-կագիրը

Հայտ ներկա-յացրած մաս-նակցին (անդամին) կարգա-վորվող շուկայի օպերա-տորի կողմից շնորհված առևտրային կոդը

Կարգա-վորվող շուկայի մաս-նակիցը (անդամը) ում հաշվին է գործարք կնքում

Հայտով նախա-տեսված գործարքի տեսակը

Արժե-թղթերի տար-բերակիչ ծած-կագիրը

Արժե-թղթի դասը

Միավոր արժե-թղթի գինը

Արժե-թղթերի քանակը

Ընդհա-նուր գումարը

Հայտի տեսակը` կախված գնային պայման-ներից

Հայտի տեսակը` կախված քանա-կական պայման-ներից

Հայտի տեսակը` կախված ժամա-նակային պայման-ներից

Հայտի տեսակը` կախված ակտի-վացման պայման-ներից

Կարգա-վորվող շուկայի մասնակցի հաճա-խորդի ծածկա-գիրը (եթե հայտը ներկա-յացվել է հաճա-խորդի հաշվին)

Գործո-ղության տեսակը

Հայտի ներկա-յացման ժամը

Գործո-ղության կատար-ման ժամը

                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` ___________________________

 

(ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ՝

___________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

 

Աղյուսակ 2. Առուվաճառքի և ռեպո գործարքների հասցեական առաջարկների վերաբերյալ

 

 Օպերատորի անվանումը _________________________

 

 Հաշվետու օր _________________________

 

   (ՀՀ դրամ)

N

Հասցե-ական առա-ջարկով նախա-տեսվող  գործարքի տար-բերակիչ համարը

Հասցե-ական առաջարկ ներկա-յացրած մաս-նակցին (անդամին) կարգա-վորվող շուկայի օպերա-տորի կողմից շնորհված առեվ-տրային կոդը

Կարգա-վորվող շուկայի մասնա-կիցը (անդամը) ում հաշվին  է գործարք կնքում

Հասցե-ական առա-ջարկով նախա-տեսված գործարքի տեսակը

Արժե-թղթերի տար-բերակիչ ծած-կագիրը

Արժեթղթի դասը

Արժե-թղթերի քանակը

Հասցե-ական առա-ջարկում ներառված գործարքի (ռեպո-ուղղակի գործարքի) ընդհա-նուր գումարը

Հասցե-ական առա-ջարկում ներառված գործարքի (ռեպո-հետա-դարձ գոր-ծարքի) ընդհա-նուր գումարը

Ռեպո տոկոսա-դրույքը (տարեկան)

Կարգա-վորվող շուկայի հաճա-խորդի ծած-կագիրը (եթե հայտը ներկա-յացվել է շուկայի մասնակցի հաճա-խորդի հաշվին)

Գործո-ղության տեսակը

Հասցե-ական առա-ջարկի ներկա-յացման ժամը

Գործո-ղության կատար-ման ժամը

Ժամա-նակա-շրջանը

Շուկա-յի այն մաս-նակցի առև-տրային կոդը, որին ուղարկ-վում է հասցե-ական առա-ջարկը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` ___________________________

 

(ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ՝

___________________________

(ստորագրություն)

Կ.Տ.