Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Тип
Ինկորպորացիա (06.07.1992-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Подписан
Հայաստանի Հանրապետություն
Дата подписания
06.07.1992
Дата вступления в силу
06.07.1992

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Նախկին ԽՍՀՄ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող պայմանագրերի հետ կապված իրավահաջորդության հարցի վերաբերյալ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, մեծ նշանակություն տալով Համագործակցության մասնակից պետությունների միջև հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը,

ընդունելով այլ պետությունների հետ հարաբերությունների կայունացման և հետագա զարգացման գործում նախկին ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի դերը,

անհրաժեշտ համարելով սահմանել նախկին ԽՍՀՄ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող պայմանագրերի հետ կապված իրավահաջորդության մասին հարցի լուծման նկատմամբ ընդհանուր մոտեցում,

 

ձեռք բերեցին փոխըմբռնում՝ հետևյալ հարցերի վերաբերյալ.

 

1. Նախկին ԽՍՀՄ փաստացի բոլոր բազմակողմ միջազգային պայմանագրերը ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում Համագործակցության մասնակից պետությունների համար: Դրա հետ մեկտեղ այդ պայմանագրերը չեն պահանջում Համագործակցության մասնակից պետությունների որևէ համատեղ որոշումներ կամ գործողություն: Այդ պայմանագրերում մասնակցության հարցը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետություն լուծում է ինքնուրույն` կախված յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունից, այս կամ այն պայմանագրի բնույթից և բովանդակությունից:

 

2. Կան նախկին ԽՍՀՄ մի շարք երկկողմ միջազգային պայմանագրեր, որոնք շոշափում են Համագործակցության երկու և ավելի (բայց ոչ բոլոր) մասնակից պետությունների շահերը: Այդ պայմանագրերը պահանջում են Համագործակցության այն մասնակից պետությունների կողմից որոշումների ընդունում կամ գործողություններ, որոնց նկատմամբ կիրառվում են այդ պայմանագրերը: Միջազգային-իրավական պրակտիկայում ընդունված բանակցությունների և փոխընդունելի որոշումների որոնման մեթոդը պետք է դրվի այդ աշխատանքի անցկացման հիմքում:

 

3. Մի շարք երկկողմ պայմանագրեր շոշափում են Համագործացության բոլոր մասնակից պետությունների շահերը: Օրինակ, դրանց են վերաբերում սահմանների և դրանց ռեժիմի մասին պայմանագրերը: Այդպիսի պայմանագրերը` միջազգային իրավունքին համապատասխան, պետք է մնան ուժի մեջ և նրանցում մասնակցել կարող են Համագործակցության միայն այն մասնակից պետությունները, որոնք հարակից սահման ունեն Համագործակցության անդամ չհանդիսացող կողմերի հետ:

 

Դա հաշվի առնելով, կարևոր է, որպեսզի Համագործակցության համապատասխան մասնակից պետությունները հաստատեն իրենց մասնակցությունը նշված պայմանագրերում:

 

4. Նախկին ԽՍՀՄ պայմանագրերի վերաբերյալ իրավահաջորդության հետ կապված որևէ հարցի ծագման դեպքում շահագրգիռ պետությունների միջև կանցկացվեն խորհրդակցություններ: Նման խորհրդակցությունների անցկացումը կամ որևէ այլ գործողություն չպետք է հարցականի տակ դնեն Համագործակցության շահագրգիռ մասնակից պետություններից յուրաքանչյուրի հնարավորությունը այս կամ այն պայմանագրերում իրենց մասնակցության մասին ինքնուրույն որոշումներ ընդունելը, պայմանով, որ այդ որոշումները կհամապատասխանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի հուլիսի 6-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

* Փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 6-ից: