ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1759-Ն
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1759-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Համաձայն սույն կարգի՝ տնտեսավարող սուբյեկտների ֆինանսական կամ տնտեսական գործունեությանն առնչվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն ձևի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում նշված՝ ստուգումներ իրականացնելու լիազորություն ունեցող պետական մարմինները (այսուհետ` ստուգում իրականացնող մարմին), որոնք իրականացնում են`
1) տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն ուղղված (համալիր) ստուգումներ.
2) գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումներ:
2. Սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված ստուգում իրականացնող մարմինները տեղեկությունները ներկայացնում են միայն տնտեսավարող սուբյեկտների կողմից առանց համապատասխան լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքերի վերաբերյալ:
3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն ուղղված (թեմատիկ) ստուգումներ իրականացնող մարմինների վրա՝ բացառությամբ սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքի:
4. Ստուգում իրականացնող մարմինը հաշվետու ամսում իրականացրած համալիր ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքում տեղեկությունները ներկայացվում են այդպիսի փաստն արձանագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն կարգով նախատեսված` ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` MS Excell («էմ էս էքսել») ֆայլով:
6. Ներկայացվող տեղեկություններն ստորագրվում են տվյալ պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ:
7. Սույն կարգով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրվում են անվճար:
8. Սույն կարգին համապատասխան ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չեն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. |
Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը |
|||||||||||||||
II. |
ՀՎՀՀ-ն |
|||||||||||||||
III. |
Հեռախոսահամարը |
|||||||||||||||
IV. |
Ամսաթիվը |
|||||||||||||||
NN |
Ստուգված |
Ստուգ-ման ակտի համարը |
Ստուգ-ման ակտի կազմման ամսա-թիվը |
Ստուգված ժամանակա-շրջանը |
Իրավա-կան նորմերը, որոնց պահանջը չի կատար-վել |
Ծանոթա-գրություն | ||||||||||
կազմակերպության |
անհատ ձեռնարկատիրոջ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի | |||||||||||||||
անվանումը |
ՀՎՀՀ-ն |
հաշվառման վայրը |
անունը |
ազգանունը |
հայրանունը |
հաշվառման վայրը |
անձնագրային տվյալները |
սոցիալական քարտի |
ՀՎՀՀ-ն | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 | |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 613-Ն | 23.06.2018, N 1759-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|