Գլխավոր տեղեկություն
Номер
N 1144-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.23/67(801) Հոդ.1558
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2010
Дата вступления в силу
24.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2010 թվականի N 1144-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ 2011 թվականին շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ապահովել 2011 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`

1) ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով.

2) ապահովել 2011 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 20
Երևան


 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

դեկտեմբերի 20-ի N 1144-Ն

 որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 - 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող պետական մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները

1

2

3

4

5

Մաս I. ՀՀ 2012 - 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

1.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2012-2014թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) և ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում (ուղարկում)

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախազություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ

մինչև
2010 թվականի դեկտեմբերի 30-ը

2.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ-ի և ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախազություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ

մինչև
2010 թվականի դեկտեմբերի 30-ը

3.

ՀՀ ֆինանսների նախարարություն

անհրաժեշտության դեպքում ՄԺԾԾ-ի և ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար ՀՀ հանրապետական գործադիր մարմիններից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում

ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների

մինչև
2011 թվականի հունվարի 18-ը

4.

Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններ (այսուհետ` գլխադասային մարմիններ)

ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ`
1) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2012-2014թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների՝ այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանում և դրա մասին այդ մարմիններին տեղեկացում,
2) քննարկումների անցկացում

տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև
2011 թվականի հունվարի 18-ը
մինչև
2011 թվականի
փետրվարի 18-ը

5.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն

 

մինչև
2011 թվականի փետրվարի 18-ը
(ըստ գլխադասային մարմինների սահմանած ժամանակացույցի)

6.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

տվյալ ոլորտում ՄԺԾԾ-ի հայտերի (քաղաքակա-նության և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2012-2014թթ. պետական բյուջեների ծախսերի նկարագրությունը) մշակում և ներկայացում (յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով)

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2011 թվականի փետրվարի 24-ը

7.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև
2011 թվականի փետրվարի 24-ը

8.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ներկայացում

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև
2011 թվականի մարտի 3-ը

9.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների քննարկում ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդում

 

մինչև
2011 թվականի մարտի 10-ը

10.

Գլխադասային մարմիններ

իրենց ոլորտի 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված
ՀՀ 2012-2014թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները, ինչպես ամփոփ, այնպես էլ նաև ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի մարտի 11-ը

11.

ՀՀ պետական կառավարման մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ-ի և ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի մարտի 18-ը

12.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

ՄԺԾԾ-ի և ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների կազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի մարտի 18-ը

13.

ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2012-2014թթ. ծրագրի նախագծի մշակում, գնահատում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի մարտի 18-ը

14.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2011-2013թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումների մշակում և մանրամասն հիմնավորումներով ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի մարտի 18-ը

15.

ՀՀ հանրապե-տական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված ցանկի` ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված ցանկում նշված պարբերականության

16.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2012-2014թթ. ծրագրի նախագծի քննարկում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ (ըստ անհրաժեշտության)

 

մինչև
2011 թվականի մարտի 25-ը

17.

ՀՀ ֆինանսների նախարարություն

յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում
ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2012-2014թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

մինչև
2011 թվականի ապրիլի 6-ը

18.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2012-2014թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև
2011 թվականի ապրիլի 13-ը

19.

ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ

յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելք ծախսերի ֆինանսավորման 2012-2014թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

մինչև
2011 թվականի ապրիլի 13-ը

20.

 

համապատասխան ոլորտներում պետական բյուջեից կատարվելք ծախսերի ֆինանսավորման 2012-2014թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև
2011 թվականի ապրիլի 22-ը

21.

ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ

ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2012-2014թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում

 

մինչև
2011 թվականի ապրիլի 30-ը

22.

ՀՀ կառավարության
աշխատակազմ

2012-2014թթ. չափաքանակների վերաբերյալ ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին տեղեկացում

ՀՀ պետական կառավարման մարմիններ

մինչև
2011 թվականի մայիսի 5-ը

23.

Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտային 2012-2014թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի մշակում և ներկայացում

տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

մինչև
2011 թվականի մայիսի 14-ը

24.

Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող
ՀՀ պետական կառավարման մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի 2012-2014թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի մայիսի 21-ը

25.

Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ

ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության)` ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2012-2014թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների մասին առաջարկությունների մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի մայիսի 28-ը

26.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ-ի նախագծի վերջնական տարբերակի կազմում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև
2011 թվականի հուլիսի 6-ը

27.

ՀՀ կառավարություն

ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում

 

մինչև
2011 թվականի հուլիսի 8-ը

28.

ՀՀ կառավարության
աշխատակազմ

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ի ներկայացում Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողով

մինչև
2011 թվականի հուլիսի 20-ը

 

Մաս II. ՀՀ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

29.

ՀՀ բնապահպանության
նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին»
ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի ներկայացում (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները)

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

մինչև
2011 թվականի հունվարի 18-ը

30.

ՀՀ ֆինանսների նախարարություն

համայնքների՝ 2012 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև
2011 թվականի փետրվարի 3-ը

31.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտե

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին»
ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2008-2010 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված, այդ օրենքով նախատեսված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվության ներկայացում` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև
2011 թվականի փետրվարի 3-ը

32.

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ առողջապահության
նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին»
ՀՀ օրենքի պահանջների համաձայն
ՀՀ համապատասխան համայնքների կողմից
ՀՀ բնապահպանության նախարարություն և
ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում

նշված նախարարություններ բնապահպանական ծրագրեր ներկայացրած
ՀՀ համապատասխան համայնքներ

ՀՀ կառավարության
2002 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1544-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում

33.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտե

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթներ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների ցանկի տրամադրում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

մինչև
2011 թվականի փետրվարի 16-ը

34.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

տեղական ինքնակառավարման մարմիններից
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների 2010 թվականի ելակետային տվյալների
ՀՀ մարզպետարաններում ստացման, ինչպես նաև այդ տվյալները
ՀՀ մարզպետարանների կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ներկայացնելու համար ժամկետների սահմանում

ՀՀ մարզպետարաններ

մինչև
2011 թվականի
մարտի 5-ը

35.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ`
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին»
ՀՀ օրենքի պահանջների համաձայն
ՀՀ համապատասխան համայնքների կողմից
ՀՀ բնապահպանության նախարարության և
ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված բնապահպանական ծրագրերի գծով ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու հայտերի ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի մարտի 23-ը

36.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք՝ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ ըստ առանձին համայնքների մշտական բնակչության թվի գծով ելակետային տվյալների տրամադրում

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2011 թվականի
հուլիսի 1-ը

37.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտե

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում`
ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2011 թվականի
հուլիսի 1-ը

38.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ(յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքներից 2012 թվականի ծրագրային հայտերի ստացում, քննարկում, ամփոփում և ներկայացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան
մարմիններ

մինչև
2011 թվականի հուլիսի 8-ը
(ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության սահմանած ժամանակացույցի)

39.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ հանրապետական
գործադիր համապատասխան
մարմիններ

ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքների 2012 թվականի ծրագրային հայտերի քննարկում

 

մինչև
2011 թվականի հուլիսի 23-ը
(ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության սահմանած ժամանակացույցի)

40.

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)` համաձայնեցված
ՀՀ տարածքային կառավարման
նախարարի հետ

ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմինների հետ համագործակցում` վերջիններիս համակարգին վերաբերող` մարզպետների`
1) կողմից իրականացվող ծրագրերի գծով և,
2) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2012 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում

ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան
մարմիններ

X

41.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանս-ների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն

ՀՀ ֆինանսների
նախարարություն

մինչև
2010 թվականի հուլիսի 23-ը

42.

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախա-զություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2012 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով, ինչպես նաև տարածքային կտրվածքով) կազմում՝ հաշվի առնելով նաև 39-րդ կետով նախատեսված քննարկումների արդյունք-ները, և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի օգոստոսի 6-ը

43.

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախա-զություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսում-ների հայտերի կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի օգոստոսի 6-ը

44.

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախա-զություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ

օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրա-պետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2012 թվականին օգտագործման մասին կանխատեսումների կազմում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի օգոստոսի 6-ը

45.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում մարզի համայնքներից մարզպետարանների միջոցով ստացված`
ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2012 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի քննարկում, ամփոփում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի օգոստոսի 11-ը

46.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2012 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառնական ծախսերի նախահաշիվների նախագծերի` հիմնավորումների հետ միասին ներկայացում (նաև 2012 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2011 թվականի հաստատված, սպասողական և 2010 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի օգոստոսի 11-ը

47.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը

ՀՀ մարզպետարանների
միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ

նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում

48.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտե

հարկային եկամուտների և պետական տուրքի (ըստ առանձին հարկատեսակների), պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի բյուջետային եկամուտների գնահատականների տրամադրում (առանձին նշելով հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխության հաշվին ակնկալվող լրացուցիչ բյուջետային եկամուտների գումարները)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի օգոստոսի 11-ը

49.

ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ

ՀՀ կենտրոնական
բանկ

ՀՀ կառավարության 2012 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2012 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերի (մինչև 3 էջի սահմաններում) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև
2011 թվականի օգոստոսի 24-ը

50.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 1-ը

51.

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական
եկամուտների կոմիտե ՀՀ արդա-րադատության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպե-տարաններ
ՀՀ համայնքների ղեկավարներ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով)

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին»
ՀՀ օրենքով և
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված դեպքում)

52.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2012 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի քննարկում

x

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 10-ը

53.

x

ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2012 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի մոտ

x

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 17-ը

54.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2010 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների

x

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 24-ը

55.

ՀՀ բնապահպանության
նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 53-րդ կետում նշված քննարկումների արդյունքները հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2012 թվականի տարեկան ծրագրի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարություն

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 21-ը

56.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2012թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 53-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերի մշակում և սահմանված կարգով ներկայացում ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու համար, այդ թվում`

1) ՀՀ կրթության և գիտության նախարարություն`
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2012 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը.
2) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2012 թվականի ծրագրի նախագիծը.

ՀՀ կառավարություն

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 21-ը

   

3) ՀՀ առողջապահության նախարարություն` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն Առողջապահության պետական նպատակային 2012 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն`
ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,
բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպա-նության մասին»
ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.
գ. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Զբաղվածության կարգավորման 2012 թվականի պետական ծրագրի նախագիծը.
5) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն`
ա. «Գյումրի քաղաքի վերականգնման մասին»
ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Գյումրի քաղաքի վերականգնման 2012 թվականի ծրագրի նախագիծը,
բ. «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2012 թվականի ծրագրի նախագիծը

   

57.

ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2012-2014 թթ. ՄԺԾԾ-ի մեջ ընդգրկված և 2012 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերի մշակում և անհրաժեշտության դեպքում դրանց ներկայացում
ՀՀ կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարություն

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 21-ը

58.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների (հաշվարկների հիմքում դնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքը)

x

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 28-ը

59.

ՀՀ հանրապետական
գործադիր մարմիններ

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում
ՀՀ կառավարությունում

ՀՀ կառավարություն

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 23-ը

60.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում և ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 29-ը

61.

ՀՀ կառավարություն

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում

x

մինչև
2011 թվականի սեպտեմբերի 30-ը

62.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացության ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև
2011 թվականի հոկտեմբերի 1-ը

63.

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութերի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև
2011 թվականի հոկտեմբերի 1-ը

64.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի) հրապարակում մամուլում և ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում

x

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում

65.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների հրավերի հրապարակում

x

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում

66.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում
ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում

x

ՀՀ կառավարության
կողմից
2012 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը
ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն հաջորդող օրը

67.

ՀՀ ֆինանսների
նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2012 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկու-թյունների (ներառյալ` ֆինանսական համահար-թեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանության) ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
(ՀՀ մարզպետա-րանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար)

«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում

68.

ՀՀ գործադիր,
ՀՀ օրենսդիր,
ՀՀ դատական մարմիններ,
ՀՀ դատախա-զություն,
ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով)

2012 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան