Գլխավոր տեղեկություն
Номер
N 296-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2010-01.11.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.07.15/18(195) Հոդ.205
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.06.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.06.2005
Дата вступления в силу
25.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2014

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

8 հուլիսի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005251

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 հունիսի 2005 թ.

N 296-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 19-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 8-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 19-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
   

2005 թ. հունիսի 16
Երևան

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թ. հունիսի 8-ի
թիվ 296-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  1 9

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ` համակարգերում) մասնակցության թույլտվության տրամադրման, համակարգի գործունեության կանոններում փոփոխությունների վերաբերյալ Կենտրոնական բանկին տեղեկացման ընթացակարգերը և համակարգը բնութագրող չափանիշները:

2. Սույն կանոնակարգը տարածվում է ՀՀ տարածքում գործող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վրա, (այսուհետ` հայաստանյան մասնակից):

(2-րդ կետը լրաց. 09.11.10 թիվ 302/1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Կենտրոնական բանկի կողմից սահմանվում են արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող հետևյալ չափանիշները`

ա) համակարգի մասնակիցների քանակը երեքից քիչ է.

բ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի անվանացանկը, որը ներառում է հետևյալ համակարգերը` ՎԻԶԱ և ՄԱՍՏԵՐՔԱՐԴ քարտային վճարումների համակարգերը:

4. Սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներից առնվազն մեկին բավարարելու դեպքում համակարգում մասնակցության համար թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կանոնակարգի 4-րդ գլխի համաձայն: Եթե համակարգը չի բավարարում սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներին, ապա համակարգում մասնակցության համար թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կանոնակարգի 3-րդ գլխի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

5. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար համակարգի մասնակիցը (այսուհետ` դիմորդը) Կենտրոնական բանկ է ներկայացնում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու միջնորդագրի ձևը սահմանվում է համաձայն հավելված 1-ի:

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության տնտեսական հիմնավորման օրինակելի ձևը սահմանվում է համաձայն հավելված 3-ի:

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունում մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պարունակի համակարգի օպերատորի կողմից սահմանված մասնակիցների մասնակցության չափանիշները: Հայաստանյան մասնակիցների նկատմամբ մասնակցության առանձնահատուկ պայմանների առկայության դեպքում պետք է հստակ նկարագրված լինեն այդ համակարգին հայաստանյան մասնակիցների մասնակցության` համակարգի օպերատորի կողմից սահմանված քաղաքականությունը և չափանիշները:

Համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը և դիմորդի պարտավորությունները, իրավասությունները և հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանքը, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային կրիչների վրա` այդ մասին նշելով սույն կետով սահմանված միջնորդագրում:

(5-րդ կետը լրաց. 09.11.10 թիվ 302/1-Ն)

6. Եթե սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են ներկայացված (ամբողջական չեն կամ առկա են որոշակի թերություններ), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմորդին, որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված և (կամ) բացակայող փաստաթղթերը: Սույն կետով սահմանված ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժվում է` փաստաթղթերը թերի լինելու հիմքով:

7. Կենտրոնական բանկը բավարարում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե բացակայում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 3-րդ մասով սահմանված հիմքերը:

8. Կենտրոնական բանկը մերժում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե առկա են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 3-րդ մասով սահմանված հիմքերից մեկը:

9. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու միջնորդագիրը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմորդին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Միջնորդագիրը մերժելու դեպքում դիմորդն իրավունք ունի արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ ընդհանուր կարգով:

10. Կենտրոնական բանկը կարող է ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 4-րդ մասով սահմանված դեպքերում: Թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում իրականացվում է համապատասխան գրառում սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված թույլտվությունների գրանցամատյանում:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող համակարգի մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում`

ա) սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք` համաձայն հավելված 2-ի,

բ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 1-ին մասի «ա» և «դ» կետերով սահմանված փաստաթղթերը:

12. Կենտրոնական բանկը տալիս է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը, եթե`

ա) համակարգը բավարարում է սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներին,

բ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը թերի չեն:

13. Միջնորդագրի մերժման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմորդին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը: Միջնորդագիրը մերժելու դեպքում դիմորդն իրավունք ունի թույլտվություն ստանալու նոր միջնորդագիր ներկայացնել ընդհանուր կարգով:

14. Սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված չափանիշների մեծության փոփոխման կամ համակարգի գործունեության փոփոխման հետևանքով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու դեպքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է համապատասխան փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում դիմել Կենտրոնական բանկ` սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված կարգով նոր թույլտվություն ստանալու համար:

15. Սույն գլխով սահմանված ընթացակարգով թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը նույնն են, ինչ սույն կանոնակարգի 10-րդ կետով սահմանված դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

16. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվությունների գրանցամատյանը, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`

ա) համակարգի անվանումը,

բ) Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը` արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տալու վերաբերյալ,

գ) մասնակցի (դիմորդի) անվանումը և իրավաբանական հասցեն,

դ) տեղեկություններ` գրանցամատյանում փոփոխությունների իրականացման վերաբերյալ:

Թույլտվությունների գրանցամատյանը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

Թույլտվությունների գրանցամատյանից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը համակարգի մասնակիցներին տրամադրվում է անվճար` 3 օրվա ընթացքում:

Թույլտվությունների գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում` 3 օրվա ընթացքում:

17. Կենտրոնական բանկի` լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը կազմում և վարում է Կենտրոնական բանկի կողմից արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստացած յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ անհատական գործ, որին պետք է կարվեն նաև համակարգի գործունեության ընթացքում իրականացվող բոլոր փոփոխությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄԸ

 

18. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական բանկին տեղեկացնել «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 1-ին մասի «գ» և «դ» կետերով սահմանված փաստաթղթերում կատարվող փոփոխությունների վերաբերյալ, բացառությամբ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության աշխարհագրության և մասնակիցների կազմում փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների, որոնց մասին մասնակիցը տեղեկացնում է` ինքը պատշաճ ձևով տեղեկացված լինելու դեպքում:

19. Սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված փոփոխությունները կցվում են տվյալ մասնակցի` սույն կանոնակարգի 17-րդ կետով սահմանված անհատական գործին:

20. Կենտրոնական բանկը, սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանալուց հետո, մեկամսյա ժամկետում կարող է ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը, եթե կատարված փոփոխություններն առաջացնում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 3-րդ մասի «գ» կետում նշված հիմքերը:

21. Սույն կանոնակարգի 20-րդ կետով սահմանված հիմքերով թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է մասնակցին` նշելով թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը:

 

 

Հավելված 1

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՁԵՎ

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ ________________ -ին

 

Դիմորդի անվանումը ___________________________________________

Դիմորդի գտնվելու վայրը ________________________________________

Համակարգի անվանումը _________________________________________

Համակարգի օպերատորը ________________________________________

                          (պրոցեսինգ և (կամ) քլիրինգ, վերջնահաշվարկ իրականացնող ֆինանսական հաստատությունը)

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը ____________________________________

                                                                            (համակարգի անվանումը)

 

համակարգին անդամակցելու համար:

 

Կից ներկայացնում եմ`

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

 

Մասնակցի գործադիր մարմնի տնօրեն` ___________________  __________________

                                                               (անուն, ազգանուն)                               (ստորագրություն)

 

 

Հավելված 2

 

Չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք

 

Սույն տեղեկանքով հավաստիացնում եմ, որ ___________________________

(համակարգի անվանումը)

 

համակարգը, որին մենք անդամակցում ենք, համապատասխանում է «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը» ՀՀ ԿԲ կանոնակարգ 19-ով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող հետևյալ չափանիշին կամ չափանիշներին`

1. համակարգի մասնակիցների քանակը ______________________________

2. համակարգը ներառված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի անվանացանկի մեջ __________________________________________________________

(համակարգի անվանումը)

 

Հավաստիացնում եմ նաև, որ «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը» ՀՀ ԿԲ կանոնակարգ 19-ով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը բնութագրող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում օրենքով սահմանված ժամկետում և կարգով այդ մասին պետք է տեղեկացնեմ Կենտրոնական բանկին:

 

Մասնակցի գործադիր մարմնի տնօրեն` ___________________ _________________

(անուն, ազգանուն)            (ստորագրություն)

 

 

Հավելված 3


Օրինակելի ձև

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության տնտեսական հիմնավորումը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, հիմնավորման ներկայացմանը հաջորդող երեք լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետ կապված գործունեությունը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է: Մասնակցության տնտեսական հիմնավորումը բաղկացած է հետևյալ բաժիններից`

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1) համակարգի անվանումը,

2) համակարգում մասնակցելու նպատակները (հեռանկարները):

 

II. Գործունեության հիմնական ուղղությունները

 

1) մասնակցի կողմից իրականացվելիք գործառնությունների տեսակները և դրանց համառոտ բնութագիրը,

2) ապագայում նախատեսվող ծառայությունները:

 

III. Մարքեթինգային վերլուծություն

 

1) ոլորտի վերլուծություն (ոլորտի մասնակիցները, հիմնական մրցակիցները),

2) ֆինանսական այն շուկաների նկարագիրը, որոնցում այն պատրաստվում է իրականացնել իր գործունեությունը (հեռանկարային զարգացման միտումները, ռազմավարության հիմնական սկզբունքները),

3) հաճախորդների խմբի բնութագիրը և կանխատեսվող թիվը:

 

IV. Ռազմավարությունը

 

1) դիրքավորում,

2) խթանման ռազմավարություն,

3) գնային ռազմավարություն,

4) ներդրման ծրագիր:

 

V. Եկամուտների և ծախսերի մոտավոր հաշվարկը

 

1) ֆինանսավորման աղբյուրները,

2) առաջիկա 3 տարիների համար նախատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը:

(կանոնակարգը լրաց. 09.11.10 թիվ 302/1-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.09.2014, թիվ 250-Ն 01.11.2014, N 296-Ն
09.11.2010, թիվ 302/1-Ն 25.12.2010, N 296-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան