«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
17 հունիսի 2004 թվականի N 867-Ա
ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Դավիթ Գալստյանը կատարելագործվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքի Քովենգարդեն թատրոնի թագավորական բալետային խմբում, ինչպես նաև հաշվի առնելով նրա բացառիկ ընդունակություններն ու բալետային կատարողական արվեստի բնագավառում խոստումնալից ապագան և միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքն ու մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Դավիթ Վիլենի Գալստյանին (ծնված` 1985թ., քաղաք Երևան, Կիևյան 5, բնակարան 17) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2011 թվականի աշնանային զորակոչը:
(Որոշումը փոփ. 07.12.06 N 1738-Ա, 25.12.08 N 1546-Ա, 26.11.09 N 1343-Ա, 02.12.10 N 1574-Ա )
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.12.2010, N 1574-Ա | 08.12.2010, N 867-Ա | |
26.11.2009, N 1343-Ա | 01.12.2009, N 867-Ա | |
25.12.2008, N 1546-Ա | 28.12.2008, N 867-Ա | |
07.12.2006, N 1738-Ա | 14.12.2006, N 867-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|