Գլխավոր տեղեկություն
Номер
N 156-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2010-08.01.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2010.12.13/12(16) Հոդ.27
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
26.11.2010
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
26.11.2010
Дата вступления в силу
23.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

26 նոյեմբերի 2010 թ.

 N 156-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 120-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՈՒՄ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի հունիսի 18-ի «Արմենիա Ջեստիոնե» փակ բաժնետիրական ընկերության վարձակալությանը գույք հանձնելու մասին» N 120-Ա որոշումը:

2. Սահմանել Երևան համայնքի կողմից Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոկանգառի գործունեություն իրականացնելու դեպքում մատուցվող ծառայության դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը.

1) մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 ՀՀ դրամ.

2) ժամը 24.00-ից (00.00-ից) մինչև 09.00-ն կայանելու համար` 500 ՀՀ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

3) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն կայանելու համար` 15000 ՀՀ դրամ (աբոնեմենտ).

4) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19.00-ից մինչև 09.00-ն կայանելու համար` 10000 ՀՀ դրամ (աբոնեմենտ).

5) 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20000 ՀՀ դրամ (աբոնեմենտ):

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2017, N 89-Ն 08.01.2018, N 156-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան