Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (16.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
16.02.2021
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
16.02.2021

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան,

ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության մոտարկման անհրաժեշտությունը,

կարևորելով անդամ պետությունների տարածքներում անվտանգ արտադրանքի արտադրությունն ու շրջանառությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագիրը սահմանում է անդամ պետություններում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) (այսուհետ՝ պետական հսկողություն (վերահսկողություն)) իրականացնելու սկզբունքներն ու մոտեցումները՝ նշված ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով:

 

Հոդված 2

 

Միության տեխնիկական կանոնակարգերով արտադրանքի և (կամ) արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (ներառյալ հետազննությունը), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացների (այսուհետ՝ արտադրանքի կենսական ցիկլի փուլեր) վերաբերյալ սահմանված պարտադիր պահանջների պահպանումն իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) ենթակա է պետական հսկողության (վերահսկողության):

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների չպահպանման համար պատասխանատվությունը՝ արտադրանքի կենսական ցիկլի փուլից կախված, կրում են իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ արտադրողները, արտադրողի կողմից լիազորված անձինք, ներմուծողները և վաճառողները, որոնք իրականացնում են տեխնիկական կարգավորման օբյեկտների արտադրությունը և (կամ) համապատասխանության գնահատումը և (կամ) արտադրանքը շրջանառության մեջ դնելը և (կամ) իրացումը, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)), որոնք իրականացնում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 3

 

Պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից (այսուհետ՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ)՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բարեխղճության կանխավարկած.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության հրապարակայնություն.

սպառողների իրավունքների պաշտպանության ապահովում.

պետական հսկողության (վերահսկողության) անցկացման համակարգվածություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց արհեստավարժություն և կոմպետենտություն.

ստուգվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքների և օրինական շահերի պահպանում.

օրինականության պահպանում՝ պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ նշանակելիս և անցկացնելիս, դրանց արդյունքներով որոշումներ կայացնելիս.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների անկախություն արտադրողներից, վաճառողներից, կատարողներից ու ձեռք բերողներից (այդ թվում՝ սպառողներից).

անդամ պետության միևնույն մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունները հավատարմագրման լիազորությունների հետ համատեղելու անթույլատրելիություն՝ բացառությամբ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից անդամ պետությունների համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց օբյեկտիվություն և անկողմնակալություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության պետական ֆինանսավորում.

պատժից առաջ իրավախախտման կանխարգելման առաջնահերթություն (բացառությամբ այն դեպքերի, երբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ու տարածման կանխմանն ուղղված միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելուն).

Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտման ռիսկի գնահատում.

նույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված միևնույն պարտադիր պահանջների կատարման մասով անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մի քանի մարմինների կողմից ստուգումների անցկացման անթույլատրելիություն:

 

Հոդված 4

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) իրականացումն օպտիմալացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անդամ պետություններում կիրառվում է ռիսկի վրա հիմնված մոտեցում, որը նախատեսում է պետական հսկողության (վերահսկողության) իրականացում՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները խախտելու ռիսկի գնահատման հիման վրա, որի արդյունքներով իրականացվում է պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման ձևի, տևողության, պարբերականության ընտրությունը:

2. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման ձևը, տևողությունը, պարբերականությունն ընտրելու նպատակով ռիսկի գնահատման կանոնները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5

 

1. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է, հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերլուծության ու կանխատեսման և անդամ պետությունների տարածքներում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության կանխարգելման, հայտնաբերման, կանխման և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման բացասական հետևանքների վերացման առնչությամբ միջոցների ձեռնարկման հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելու միջոցով:

2. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերլուծությունն ու կանխատեսումը ներառում են հետևյալի ուսումնասիրումը և ամփոփումը՝

1) տեղեկություններ այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին, որոնք Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, այդ թվում՝ հետազոտություններին (փորձարկումներին) և չափումներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ժամանակ հանդես են գալիս որպես հայտատուներ.

2) տեղեկատվություն, որը ստացվել է պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա.

3) տեղեկատվություն Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հայտնաբերված՝ մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքերի մասին,

այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներից ստացվող տեղեկատվություն:

 

Հոդված 6

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք չունեն իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից պահանջելու ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը նախկինում ներկայացվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կամ որը պետական հսկողության (վերահսկողության) մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող են ստանալ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձևավորված ու գործող պետական տեղեկատվական համակարգերից, ռեեստրներից ու ռեգիստրներից:

2. Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում կիրառվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, որոնք պարունակվում են այն ստանդարտներում կամ այլ փաստաթղթերում, որոնք ներառված են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում, որոնք անհրաժեշտ են Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերի կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության ստուգում իրականացնելու համար, և որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր):

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում):

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում չի թույլատրվում անցկացնել արտադրանքի նմուշների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ այն փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), որում տվյալ արտադրանքը գնահատվել (հաստատվել) է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետության տարածքում որպես իրավաբանական անձ գրանցված է պետական հսկողության (վերահսկողության) համար անհրաժեշտ փորձարկումներ իրականացնող միայն մեկ փորձարկման լաբորատորիա (կենտրոն):

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման համար կիրառվում են չափումների ռեֆերենտային մեթոդիկաներ (մեթոդներ), որոնք որոշվում են որպես չափումների ռեֆերենտային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) հավատարմագրման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան՝ ցանկերում ներառված ստանդարտների թվից:

3. Պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք ունեն պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացմանը ներգրավելու փորձագետների և (կամ) փորձագիտական կազմակերպությունների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռք բերողներից (այդ թվում՝ սպառողներից) նշված փորձագետների և փորձագիտական կազմակերպությունների անկախության սկզբունքը:

4. Արտապլանային ստուգումները պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից կարող են անցկացվել հետևյալ դեպքերում՝

1) պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների մասին տեղեկատվություն ստանալը.

2) մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի սպառնալիքն առաջանալը և (կամ) վնաս հասցնելը.

3) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 7

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը կազմակերպելու և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառությունը կանխելու նպատակով անդամ պետություններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունն այն մարմինների կամ իրավաբանական անձանց հետ, որոնք անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված են հավատարմագրում անցկացնել, այդ թվում՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն փոխանակել, պետական հսկողություն (վերահսկողություն) անցկացնել փորձի փոխանակում կազմակերպելու և համատեղ ստուգումներ անցկացնելու միջոցով:

Նշված փոխգործակցության կարգը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:

2. Պետական հսկողության (վերահսկողության) անցկացման ժամանակ տեղեկատվության փոխանակում և փոխգործակցություն ապահովելու նպատակով պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն օգտագործում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը:

 

Հոդված 8

 

1. Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և անդամ պետությունների այլ լիազորված մարմինների օպերատիվ փոխգործակցության նպատակով ապահովվում է վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեությունը:

2. Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեության շրջանակներում իրականացվում են ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում, վարում և օգտագործում, ինչպես նաև տեղեկությունների փոխանակում, այդ թվում՝

1) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հայտնաբերված արտադրանքի մասին, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում այդպիսի արտադրանքի շրջանառության կանխարգելմանը, հայտնաբերմանն ու կանխմանը և (կամ) հայտնաբերված խախտումների բացասական հետևանքների վերացմանն ուղղված ձեռնարկված միջոցների վերաբերյալ.

2) անդամ պետության տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի իրացման հայտնաբերված դեպքերի վերաբերյալ՝ առանց համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի կամ այն անցկացնելու վերաբերյալ տեղեկությունների.

3) Միության տեխնիկական կանոնակարգերի՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մասով պահանջների խախտման հայտնաբերված փաստերի մասին, ներառյալ՝ սերտիֆիկացման աշխատանքների կատարման կանոնները խախտելու փաստերը և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների ոչ հավաստի արդյունքներ ներկայացնելու փաստերը:

3. Տեղեկություններ ներկայացնելու, հավաքագրելու և ամփոփելու կարգը, դրանց կազմը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրանք տեղադրելու կարգը, ինչպես նաև վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեության կանոնները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և անդամ պետության լիազորված այլ մարմիններ ձեռնարկում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելուն և դրա շրջանառությունը կանխարգելելուն և կանխելուն ուղղված՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներն այն դեպքում, երբ նման արտադրանքի մասին տեղեկատվություն է պարունակվում վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգում:

 

Հոդված 9

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները փոխգործակցություն են իրականացնում հետևյալ նպատակներով՝

1) անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերում, այդ թվում՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու (անվավեր ճանաչելու) անհրաժեշտության վերաբերյալ այդ փաստաթուղթը տրամադրած մարմնին կամ այդ փաստաթուղթն ընդունած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը կարգադրագիր տալու մասին որոշում կայացնելու նպատակով.

2) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելը կամ դրա շրջանառությունը կանխելու նպատակով:

2. Համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության կասեցումը կամ դադարեցումը (անվավեր ճանաչելը) իրականացվում է պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և (կամ) անդամ պետության այլ լիազորված մարմինների կողմից՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

3. Այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից անցկացված միջոցառումների արդյունքների հետ անհամաձայն անդամ պետությունը կարող է դիմել Հանձնաժողով՝ համապատասխան արտադրանքի վերաբերյալ նման անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության հարցը քննարկելու խնդրանքով (հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները):

Նման դիմումի քննարկման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիան կարող է այն անդամ պետությանը, որի պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ընդունվել է համապատասխան միջոց ձեռնարկելու մասին որոշումը, առաջարկել, որ նա վերանայի պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների արդյունքները՝ հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:

Նշված դիմումների քննարկման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 10

 

1. Անդամ պետություններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) մարմինների մասին տեղեկատվության ներկայացումը Հանձնաժողով՝ նշելով այդ մարմիններին համապատասխան լիազորություններ վերապահող նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև այն նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնցով սահմանվում է անդամ պետություններում պետական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելու կարգը:

2. Հանձնաժողովն ապահովում է սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

 

Հոդված 11

 

Սույն համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 12

 

1. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ներառվում է Միության իրավունքի մեջ։

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

Կատարված է Մոսկվա քաղաքում 2021 թվականի փետրվարի 16-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն:

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: