Գլխավոր տեղեկություն
Номер
N 1527-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2010-03.02.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.15/63(797) Հոդ.1465
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2010
Дата вступления в силу
16.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1527-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի ղեկավար Վաչիկ Ասատրյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 502962 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 29152 դրամ։

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի N 21 ընտրատարածքային և Արևադաշտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 30
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1527-Ն որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ
Ծախսերը  Գումարը
(դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

120,000
 
 

այդ թվում`

 
 
 

1) հանձնաժողովի նախագահի

60,000
 

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի

30,000
 

3) հանձնաժողովի քարտուղարի

30,000
 
2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

30,000

 

Ընդամենը

150000.00

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1527-Ն որոշման

 Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ
Ծախսերը  Գումարը
(դրամ)

1.

Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ

270000
 
 

այդ թվում`

 
 
 

1) հանձնաժողովի նախագահի

60000
 

2) հանձնաժողովի նախագահի տեղակալի

30000
 

3) հանձնաժողովի քարտուղարի

30000
 

4) հանձնաժողովի անդամների (5 անդամ x 30000 դրամ)

150000
 
2.

Փաստացի սոցիալական ապահովության վճարներ

72500
3.

Տրանսպորտային նյութեր

5000
4.

Կապի ծառայություններ

1000
5.

Գրասենյակային նյութեր և հագուստ

3000
 
 

ընդամենը

 

351500.00

 

Այլ ծախսեր 
(քվեաթերթիկների տպագրություն (284 ընտրող + 284 x 0.03) x 5 դրամ)

1462.60
 
 

Ընդամենը

352962.60

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1527-Ն որոշման

  Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը (դրամ)

1.

Գրասենյակային նյութեր և հագուստ

 
 

 

(ընտրողների ցուցակներ, 284 ընտրող x 3.9 դրամ)

 1,107.60

 

2.

 

Կապի ծառայություններ

 
 

 

(ընտրողների ծանուցագրեր, 284 ընտրող x 98.75 դրամ)

28,045.00
 

 


Ընդամենը

 


29,152.60

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան