Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (15.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата принятия
03.11.2017
Подписан
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата подписания
03.11.2017
Дата вступления в силу
15.05.2020

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՌՆԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, հետագայում` Կողմեր,

գիտակցելով ահաբեկչական գործողությունների և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման վտանգը,

ղեկավարվելով ահաբեկչության և ծայրահեղականության տարբեր դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի՝ համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային իրավունքի սկզբունքներով և նորմերով, Միավորված ազգերի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերով, Կողմերի պետությունների օրենսդրության դրույթներով,

հիմնվելով 1999թ. հունիսի 4-ի՝ Ահաբեկչության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին պայմանագրի 2007թ. հոկտեմբերի 5-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը դիմագրավելու մասին պայմանագրի, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ոլորտում այլ միջազգային պայմանագրերի վրա,

նկատի ունենալով 2005թ. օգոստոսի 26-ի՝ Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին հայեցակարգը,

ցանկություն հայտնելով շարունակելու ամրապնդել ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման միջպետական համագործակցությունը,

ցանկանալով իրար հնարավորինս ավելի լայն աջակցություն ցուցաբերել և բարձրացնել այդ ոլորտում համագործակցության արդյունավետությունը,

համաձայնեցին ներքոնշյալի մասին:

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող տերմինները նշանակում են.

«տեղեկություն»՝ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկություններ (հաղորդագրություններ, տվյալներ) անձանց, կազմակերպությունների, առարկաների, փաստերի, դեպքերի, երևույթների և գործընթացների վերաբերյալ՝ անկախ դրանց ներկայացման ձևից,

«տեղեկատվական համակարգ»՝ կազմակերպած կանոնավորված միջոցների ամբողջություն, որոնցով իրականացնում են որոշակի տեխնոլոգիական գործողություններ տեղեկատվական գործընթացների միջոցով նախատեսված, կոնկրետ գործառութային խնդիրների լուծման համար:

«իրավասու մարմիններ»՝ Համաձայնագրի մասնակից պետությունների՝ սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ,

«ԱՊՀ մարմիններ»՝ մարմիններ, որոնք ստեղծվել են 1993թ. հունվարի 22-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրությամբ և Անկախ Պետությունների Համագործակցության այլ փաստաթղթերով նախատեսված կանոնադրությամբ, որոնց իրավասության շրջանակներում են ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ հարցերը,

«տեղեկատվական համակարգի իրավական ռեժիմ»՝ իրավական ակտերով սահմանված կանոններ, որոնք սահմանում են տեղեկատվական համակարգերի կարգավիճակը, առարկայական ոլորտը, ձևավորման, գործունեության և շահագործման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերում պահվող տեղեկույթի հետ վարվելու կարգը, տեղեկույթի սեփականության իրավունքը, տեղեկույթի դասակարգումը՝ ըստ մատչելիության մակարդակի, և տեղեկույթի պաշտպանությունը,

«տեղեկույթի և տեղեկատվական համակարգի սեփականատեր»՝ իրավասու մարմին կամ ԱՊՀ մարմին, որն իրականացնում է տեղեկույթին և տեղեկատվական համակարգերին տիրելու, դրանք օգտագործելու, տնօրինելու իրավունքը, այդ թվում՝ սահմանելու տեղեկատվական համակարգերի իրավական կարգավիճակն այն ծավալով, որը նախատեսված է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ (ԱՊՀ շրջանակներում ընդունված միջազգային պայմանագրերով),

«տեղեկույթի և տեղեկատվական համակարգի տեր»՝ իրավասու մարմին կամ ԱՊՀ մարմին, որն իրականացնում է տեղեկույթին և տեղեկատվական համակարգերին տիրելու, դրանք օգտագործելու, տնօրինելու իրավունքն այն ծավալով, որը սահմանել է սեփականատերը,

«օգտատեր»՝ իրավասու մարմին կամ ԱՊՀ մարմին, որը դիմում է տեղեկույթի և տեղեկատվական համակարգերի սեփականատիրոջը կամ տիրոջը՝ իրեն անհրաժեշտ տեղեկատվական ծառայություն ստանալու համար,

«տեղեկության փոխանակում»՝ իրավասու մարմնի և/կամ ԱՊՀ մարմնի կողմից տեղեկության փոխանցում կամ ընդունում, ինչպես նաև նրանց կողմից տեղեկատվական ծառայությունների տրամադրում, այդ թվում՝ տեղեկատվական համակարգերի միջոցով,

«միջպետական տեղեկատվական համակարգ»՝ տեղեկության փոխանակման մեջ ընդգրկված միջպետական համակարգ, որը համատեղ սեփականության, համատեղ սեփականատիրության կամ համատեղ (ընդհանուր) օգտագործման իրավունքով պատկանում է ԱՊՀ մարմիններին, իրավասու մարմիններին:

Սույն Համաձայնագրում գաղտնի տեղեկության փոխանցման, օգտագործման և պաշտպանության վերաբերյալ տերմիններն օգտագործվում են 2013թ. հոկտեմբերի 25-ի` «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագրով սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի առարկան Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովումն է:

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր Կողմ կատարում է իր պարտավորությունները սույն Համաձայնագրի շրջանակներում՝ ինքնիշխան հավասարության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու և իրենց պետությունների օրենսդրության սկզբունքներին համապատասխան:

Սույն Համաձայնագրում Կողմերին ոչինչ իրավունք չի տալիս տիրապետել իրավասությունը և իրականացնել գործառույթներ, որոնք մտնում են բացառապես այլ Կողմի իրավասության մեջ:

 

Հոդված 4

 

Կողմերը պարտավորվում են ապահովել՝

տեղեկության փոխանակում անվճար հիմունքներով՝ սույն Համաձայնագրով սահմանվող կարգով,

տեղեկատվական, այդ թվում՝ միջպետական համակարգերի իրավական ռեժիմի կատարումը,

տեղեկության փոխանակման գործընթացում օգտագործվող գաղտնի տեղեկույթի պաշտպանումը՝ Կողմերի պետությունների օրենսդրության, 1993թ. հունվարի 22-ի՝ Միջպետական գաղտնիքների պահպանման փոխադարձ ապահովման վերաբերյալ համաձայնագրի, 2013թ. հոկտեմբերի 25-ի` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին համաձայնագրի, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2013թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում գաղտնի տեղեկույթի հետ վարվելու վերաբերյալ կանոնների և Կողմերի կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերով նման կարգի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին:

Սույն Համաձայնագրի շրջանակներում գաղտնի տեղեկույթի փոխանցումը ամեն առանձին դեպքում կատարվում է Կողմերի պետությունների օրենսդրության համաձայն՝ ելնելով սեփական շահերից:

 

Հոդված 5

 

Կողմերը սահմանում են իրավասու այն մարմինների ցանկը, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկության փոխանակման համար: Իրավասու մարմինների վերաբերյալ տեղեկությունն ուղարկվում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ միջպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ ծանուցումն ի պահ հանձնելիս: Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին յուրաքանչյուր Կողմը մեկ ամսվա ընթացքում տեղեկացնում է ավանդապահին:

 

Հոդված 6

 

Տեղեկության փոխանակումը կարող է կատարվել դիվանագիտական ուղիներով՝ սուրհանդակային ծառայության օգտագործմամբ կամ իրավասու մարմինների կողմից համաձայնեցված այլ միջոցով, ինչպես նաև տեղեկատվական, այդ թվում՝ միջպետական համակարգերի օգտագործմամբ:

Տեղեկության կրիչների տեսակից կախված՝ փոխանակման ենթակա տեղեկությունը կարող է փոխանցվել փաստաթղթային (թղթի) կամ էլեկտրոնային տեսքով:

 

Հոդված 7

 

Իրավասու մարմինները և (կամ) ԱՊՀ մարմինները տեղեկությունը կարող են ստանալ նրա տիրապետողներից և սեփականատերերից՝

տեղեկատվական համակարգում տեղեկությունների առկայության և բովանդակության վերաբերյալ առանձին հարցումներով,

մշտապես գործող հարցումներով՝ ըստ համապատասխան տեղեկության ստացման,

համապատասխան տեղեկության ընդունումը նախաձեռնողական տեղեկացման ճանապարհով,

Սույն Համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված տեղեկությունը տրամադրվում է այն պայմանով, որ չի օգտագործվի այլ նպատակներով՝ փոխանցման նպատակից բացի:

 

Հոդված 8

 

1. Տեղեկություն ստանալու համար հարցման մեջ նշվում են՝

ա) հարցում կատարող և հայցվող իրավասու մարմնի կամ ԱՊՀ մարմնի անվանումները,

բ) հարցման հիմքը և առարկան,

գ) հայցվող տեղեկության պարունակության նկարագրությունը,

դ) հայցվող տեղեկության օգտագործման նպատակը,

ե) դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Հայցվող իրավասու մարմինը կամ ԱՊՀ մարմինը տեղեկացնում է հարցում կատարող իրավասու մարմնին կամ ԱՊՀ մարմնին հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից 30 օր անց՝

ա) հարցումով նախաձեռնված գործողությունների և դրանց արդյունքների վերաբերյալ,

բ) հարցումը (նրա մի մասը) կատարելու մերժման, հետաձգման և (կամ) պայմանների վերաբերյալ՝ նշելով պատճառները:

3. Հայցվող իրավասու մարմինը կարող է մերժել հարցման կատարումը, եթե դա հակասում է իր պետության շահերին և (կամ) օրենսդրությանը կամ էլ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև այն դեպքում, եթե հարցումը չի համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին:

4. Հայցվող իրավասու մարմինը կամ ԱՊՀ մարմինը չի հրապարակում հարցում ուղարկելու վերաբերյալ տեղեկությունը առանց հարցում կատարող իրավասու մարմնի կամ ԱՊՀ մարմնի նախնական գրավոր համաձայնության:

 

 Հոդված 9

 

Կողմերը կարող են մասնակցել միջպետական տեղեկատվական համակարգի ստեղծմանը՝ սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման կազմակերպման համար:

Ազգային տեղեկատվական համակարգում պարունակվող գաղտնի տեղեկույթը այլ Կողմի իրավասու մարմնին կամ ԱՊՀ մարմնին փոխանցումը, ինչպես նաև ազգային տեղեկատվական համակարգի օգտատերերին իրավունք տրամադրելը իրականացվում է միայն այն գաղտնի տեղեկույթի նկատմամբ, որի փոխանցման մասին որոշումն ընդունվել է` համաձայն ազգային այն պետության օրենսդրության, որի իրավասու մարմին է հանդիսանում ազգային տեղեկատվական համակարգի տերը:

Միջպետական տեղեկատվական համակարգերի ստեղծման մեջ ներգրավված Կողմերի իրավական ռեժիմի սահմանումը հանձնվում է նրանց կողմից սահմանած իրավասու մարմնին կամ ԱՊՀ մարմնին, որի նկատմամբ կիրառվում են միջպետական տեղեկատվական համակարգի տիրոջ իրավունքը և լիազորությունները:

Գաղտնի տեղեկույթ պարունակող միջպետական տեղեկատվական համակարգերի իրավական ռեժիմը պետք է ներառի գաղտնի տեղեկույթի պաշտպանության միջոցներ՝ նախատեսված 2013թ. հոկտեմբերի 25-ի՝ «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագրով:

 

Հոդված 10

 

Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Միջպետական տեղեկատվական համակարգ է հանդիսանում Անկախ Պետությունների Համագործակցության Հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված շտեմարանը (այսուհետ` Տվյալների մասնագիտացված շտեմարան):

Տվյալների մասնագիտացված շտեմարանի իրավական ռեժիմը որոշվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի կողմից:

 

Հոդված 11

 

Տվյալների մասնագիտացված շտեմարանի ձևավորման, շահագործման և գործունեության միջոցների համակարգումը, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդակցությունների (բանակցությունների) անցկացումը կատարվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի կողմից:

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնը ուղղակի կապեր է հաստատում իրավասու մարմինների և ԱՊՀ մարմինների հետ, որոնք պատասխանատու են Կողմերի երկրների օրենսդրության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում միջազգային պայմանագրերի` տեղեկատվական համակարգերի ձևավորման և օգտագործման համար, այդ թվում` միջպետական:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով իրավասու մարմինները համատեղ խորհրդակցություններ են անցկացնում, փոխանակում են համապատասխան իրավական ակտեր, ինչպես նաև իրականացնում են այլ համագործակցություն:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերից յուրաքանչյուրի` այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքներն և պարտականությունները, որոնց մասնակից է հանդիսանում իր պետությունը:

Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերի իրավունքները սույն Համաձայնագրի առարկային և դրա նպատակներին չհակասող այլ միջազգային պայմանագրեր կնքելու հարցում:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում ծագող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 15

 

Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կհանդիսանան դրա անբաժանելի մասը, կձևակերպվեն համապատասխան արձանագրությամբ:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Հոդված 17

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու միջոցով:

Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից` միանալու մասին փաստաթուղթը ստանալուց 30 օր հետո:

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ:

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ և կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ‎ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Հոդված 19

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս, աշխատանքային լեզուն հանդիսանում է ռուսերենը:

Կատարված է Տաշքենդ քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 3-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից

-------------------------

Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից
/վերապահումով/

/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից

/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից

/ստորագրություն/

Թուրքմենստանի Կառավարության կողմից

---------------------------

Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից

/ստորագրություն/

Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից

/
ստորագրություն/

Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից

/ստորագրություն/

Ուկրաինայի Կառավարության
կողմից

------------------------------

Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից

---------------------------

 

Հայաստանի Հանրապետության վերապահում

 

Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին համաձայնագրի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան