Գլխավոր տեղեկություն
Номер
N 122-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.03.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.03.02/13(816) Հոդ.195
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.02.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.2011
Дата вступления в силу
03.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2011 թվականի N 122-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով 2011 թվականի պետական պատվերի կատարման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 02 դասի «04. ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 800 հատուկ ծառայողի վերապատրաստման և 1770 հատուկ ծառայողի հատուկ ուսուցման ծառայություն:

2. Որպես վերապատրաստման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` սահմանել մեկ վերապատրաստվողի վերապատրաստման մեկ ժամվա արժեքը` 2011 թվականի համար` 1830 դրամ, իսկ որպես հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք` մեկ հատուկ ծառայողի հատուկ ուսուցման մեկ ժամվա արժեքը` 2011 թվականի համար` 1901 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. փետրվարի 24
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան