Գլխավոր տեղեկություն
Номер
N 245
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.07.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.1999
Дата вступления в силу
21.04.1999

040.0245.21.04.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

21 ապրիլի 1999 թվականի N 245

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Երևանի ներքաղաքային ուղևորատար երթուղային տրանսպորտի գործունեության կանոնակարգման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Երևանի տրոլեյբուսի N 1», «Երևանի տրոլեյբուսի N 2», «Տրամվայի», «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 1», «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 2», «Երևանի ուղևորատար ավտոտրանսպորտային N 6», «Երուղևորատրանս» Երևանի ուղևորափոխադրումների», «Երևանի N 2983 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների ու «Այգ» փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի ճոպանուղի» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի տնօրինման իրավունքը 1999 թվականի ապրիլի 1-ից վերապահել Երևանի քաղաքապետին:

(1-ին կետը լրաց. 02.07.01 N 589)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինության Երևանի Գրիբոյեդովի N 17 հասցեում գտնվող շենքերը և շինությունները հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի և շինությունների` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները և հողամասի սահմանված կարգով ճշտումն ու վերաձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետում նշված ընկերություններում կատարել գույքագրում և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նախկինում գոյացած ֆինանսական վնասների սահմանված կարգով դուրսգրման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի ներքաղաքային ուղևորատար երթուղային տրանսպորտի ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան