ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2011 թվականի N 33-Ն
«ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի (այսուհետ` նախագիծ) հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին` նախագիծը հանձնաժողովին ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում ավարտել հատուկ համալիր փորձաքննության անցկացման աշխատանքները:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` հատուկ համալիր փորձաքննության աշխատանքների անցկացման ավարտից հետո մեկամսյա ժամկետում հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման:
4. «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Թավան Աբ Արազ Քոմպանի» ընկերության միջև ստորագրված` «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցումը` կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով» թույլտվության պայմանագրով նախատեսված միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 26 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 33-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սիմոնյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Գ. Պողոսյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի մշակման վարչության պետ |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ |
Վ. Արզումանյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության դիտացանցի բաժնի պետ |
Ա. Ալբերտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ |
Ս. Կարապետյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ բաժնի վարիչ |
Մ. Ջալալյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Ուստաբաշյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ |
Կ. Մովսիսյան |
- «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ` փորձագետ-գլխավոր մասնագետ |
Ս. Ավագյան |
- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ) |
Մ. Բարխուդարյան |
- «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ |
Դ. Ստեփանյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|