ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2010 թվականի N 1050-Ա
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 925-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար |
Տ. Մուկուչյան | - ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ (համաձայնությամբ) |
Յու. Շուքուրյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մելիքյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Ղուկասյան | - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ |
Է. Ղազարյան | - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Խաչատրյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի դեպարտամենտի ղեկավար |
Ա. Հակոբյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ |
Ն. Պողոսյան | - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
Ա. Խաչատրյան | - ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության պետ |
Լ. Բլբուլյան |
- բանաստեղծ, լրագրող (համաձայնությամբ) |
Է. Գևորգյան | - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Հակոբյան | - Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր |
Ն. Կուտուզյան | - Գավառի պետական համալսարանի պրոռեկտոր |
Վ. Կատվալյան | - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան |
Հ. Մելիքյան | - Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ |
Ի. Խլղաթյան | - Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման ամբիոնի պրոֆեսոր |
Պ. Մուրադյան | - Գավառի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Ավետիսյան | - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Շ. Բադասյան | - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող |
Լ. Դանոյան | - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Գ. Պողոսյան | - Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող |
Ս. Սուչյան | - Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ս. Թովմասյան | - Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |