ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2010 թվականի N 1045-Ա
Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին 2010 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 3-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ա. Երիցյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|