ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4811/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
ե. սողոմոնյանի |
2010 թվականի հոկտեմբերի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ Երևան համայնքի հայցի ընդդեմ Կազմակերպության` գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանը պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 4.933.078 ՀՀ դրամ, այդ թվում` 2.382.800 ՀՀ դրամ գույքահարկը, 2.472.398 ՀՀ դրամ հաշվարկված տույժը, 77.880 ՀՀ դրամ տուգանքը և 98.662 ՀՀ դրամ վճարված պետական տուրքը։
ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 09.09.2010 թվականի հաշտության համաձայնությունը:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Ուսումնասիրելով կողմերի 09.09.2010 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել կողմերի միջև կնքված 09.09.2010 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք.Երևան |
09.09.2010 թվական |
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Նավոյանը, որը գործում է Երևանի քաղաքապետի 08.09.2010 թվականի հ. 01/7-5669 լիազորագրի հիման վրա /այսուհետ՝ Կողմ 1/ և «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունն՝ ի դեմս տնօրեն Լևոն Անանյանի /այսուհետ՝ Կողմ 2/ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին կետով, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
• Կողմ 1-ն ընդունում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 31.05.2010 թվականի թիվ ՎԴ/4811/05/09 վճռով, պատասխանող «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունից հօգուտ Երևան համայնքի բյուջե բռնագանձման ենթակա գույքահարկի 2006–2008 թթ. պարտքը ոչ թե կազմում է վերոնշյալ վճռով բռնագանձման ենթակա 4,933.078 /չորս միլիոն ինն հարյուր երեսուներեք հազար յոթանասունութ/ ՀՀ դրամ, այլ 3,170.500 /երեք միլիոն հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.
• Կողմ 2-ն ընդունում է այն փաստը, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 3 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության և նույն հասցեում հաշվառված փոխադրամիջոցների 2006–2008թթ. գույքահարկի պարտքի գումարր կազմում է 3,170.500 /երեք միլիոն հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որը պարտավորվում է վճարել Երևան համայնքի բյուջե։
• Կողմ 2-ը իրազեկված է, որ 3,170.500 /երեք միլիոն հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամը չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, Կողմ 2-ի հաշվին։
• Սույն հաշտության համաձայնությունը կնքված է համարվում այն հաստատելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը ուժի մեջ մտնելու պահից։
• Սույն հաշտության համաձայնությունը կնքված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երեք օրինակից։
Կողմ 1 |
Կողմ 2 |
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Նավոյան (ստորագրություն) |
«Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Լևոն Անանյան (ստորագրություն) |
2. ՀՀ վարչական դատարանի 31.05.2010 թվականի վճիռը բեկանել և վարչական գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
|
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ |
Դատավորներ` |
|
Ս. Անտոնյան |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|