ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2010 թվականի N 804-Ն
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող կոնցեսիոն ակտիվների կազմում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված գույքի հետագա տիրապետման նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնված և կոնցեսիոն ակտիվների կազմից հանված տարածքներում փաստացի բնակություն հաստատած անձանց հետագա բնակության հարցը կանոնակարգելու համար նրանց կողմից զբաղեցված շենքերը, շինությունները՝ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքներին` համաձայն N 1 հավելվածի, այնտեղ բնակվող անձանց սեփականության իրավունքով անհատույց հանձնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված համայնքների ղեկավարների հետ կնքել նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ նշված գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է համայնքների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքը (այսուհետ` գույք)` իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, օտարման նպատակով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ավարտել գույքի` սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
(3-րդ կետը խմբ. 09.12.10 N 1644-Ն)
3.1. Առաջարկել Երևանի, Դիլիջանի, Ալավերդու քաղաքապետներին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքների ղեկավարներին գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչությանը:
(3.1-րդ կետը լրաց. 09.12.10 N 1644-Ն)
3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3.1-ին կետում նշված փաստաթղթերի տրամադրումից հետո երկամսյա ժամկետում իրականացնել որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը:
(3.2-րդ կետը լրաց. 09.12.10 N 1644-Ն)
4. Երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն 2008 թվականի հունիսի 20-ին գրանցված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 2578488 վկայականում ներառված՝
1) Երևան քաղաքի Արցախի 8/16 հասցեում տեղակայված շենք-շինությունները, բացառությամբ շենքի երկրորդ հարկում գտնվող՝ 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյակների, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1671,9 քառ. մետր մակերեսով հողամասերի հետ միասին հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) Երևան քաղաքի Արցախի 8/16 հասցեում տեղակայված շենքի երկրորդ հարկում գտնվող՝ 43,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյակները և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղակայված՝ 624375,0 դրամ սկզբնական արժեքով, առանց մնացորդային արժեքի, 250,0 քառ. մետր մակերեսով լոկոմոտիվային բրիգադի հանգստի տունը՝ դրա օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 1561 քառ. մետր մակերեսով (ներառյալ շենքի զբաղեցրած տարածքը) հողամասի հետ միասին, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ միասին ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված օբյեկտների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին համաձայնություն տալ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության առաջարկին` Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված՝ հետագա շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը՝ համաձայն N 3 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու համար:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 4 հավելվածի:
8. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնված անշարժ գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40000,0 հազ. դրամ, այդ թվում՝ 15000,0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, 25000,0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հուլիսի 2
Երևան
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 804-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN |
Օբյեկտի անվանումը(շենք, շինություն) |
Հասցեն |
Որպես ՀՀ սեփականություն` |
Ընդհանուր մակերեսը (շենքի ներքին չափումներով, քառ. մ) |
Զբաղեցված հողամասի մակերեսը |
Հաշվեկշռային տվյալները (դրամ) |
Համայնքի անվանումը, որին նվիրաբերվում է անշարժ գույք | |
սկզբնական |
մնացոր-դային | |||||||
1. |
Քանաքեռ կայարանի փակ պատգաուզ |
քաղ. Երևան, |
չունի |
32.5 |
56 |
142000 |
- |
քաղ. Երևան |
2. |
Ուղևորական |
ՀՀ Լոռու մարզ, |
19.06.2008 թ. |
251.52 |
- |
2053832 |
673764.94 |
ՀՀ Լոռու մարզ, |
3. |
Զուգարան |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ |
25.06.2008 թ. |
49.41 |
80 |
419050 |
197203.34 |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, |
4. |
Զուգարան |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ |
25.06.2008 թ. |
49.41 |
80 |
171375 |
35858.01 | |
5. |
Լիցքավորման կայան |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովագյուղ |
25.06.2008 թ. |
49.41 |
80 |
129550 |
37923.59 | |
6. |
Կայարանային շենք Մասիս կայարանում |
ՀՀ Արարատի մարզ, |
20.06.2008 թ. |
226.1 |
380 |
626250 |
- |
ՀՀ Արարատի մարզ, |
7. |
Շենք-կառույց |
ՀՀ Արարատի մարզ, |
20.06.2008 թ. |
225.3 |
410 |
261450 |
- | |
8. |
Երկհարկանի պահեստային շինություն (անգար) |
քաղ. Երևան, |
չունի |
481.3 |
1400 |
4996045 |
2161063.32 |
քաղ. Երևան |
9. |
Վարչական շենք |
քաղ. Երևան, |
չունի |
355.7 |
- |
972700 |
428485.35 |
քաղ. Երևան |
10. |
Գծային տեղամաս N 4, |
քաղ. Երևան, |
չունի |
245 |
380 |
հաշվե-կշռում չկա |
- |
քաղ. Երևան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 804-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
NN |
Օբյեկտի անվանումը (շենք, շինություն) |
Հասցեն(գտնվելու վայրը) |
Որպես ՀՀ սեփականություն` իրավունքի պետական գրանցման վկայականը տալու ամսաթիվը և համարը |
Ընդհանուր մակերեսը (շենքի ներքին չափումներով, քառ. մ) |
Հաշվեկշռային տվյալները(դրամ) |
Ծանոթա-գրություն | |
սկզբնական արժեքը |
մնացորդային արժեքը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Քանաքեռ կայարանի կաթսայատուն |
քաղ. Երևան Սարկավագի 106/5 |
չունի |
52.8 |
20250 |
- |
|
2. |
Ծանրոցային բաժանմունք |
ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Արագածոտն |
չունի |
32.06 |
- |
- |
|
3. |
Վարչական շենք |
ՀՀ Տավուշի մարզ, |
19.06.2008 թ. |
916.4 |
4542750 |
780720 |
|
Պահակատուն |
12.2 | ||||||
Արհեստանոց |
701.2 | ||||||
Պահեստ |
266.8 | ||||||
Պահակատուն |
4.2 | ||||||
Էլեկտրաենթակայան |
18.7 | ||||||
Պահակատուն |
7.6 | ||||||
Պարիսպ |
25.4 | ||||||
4. |
Բենզինի պահեստ |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի, Սանահին կայարան |
10.06.2008 թ. |
45.2 |
111950 |
52036 |
|
5. |
Լիմոնադի արտադրամաս |
ՀՀ Արմավիրի մարզ, |
չունի |
270.2 |
2053832 |
673765 |
|
6. |
Այգավան կայարանի նախկին վարչական շենք |
ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ոսկետափ |
չունի |
130.5 |
- |
- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 804-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԵՏԱԳԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
NN |
Կոնցեսիոն ակտիվի համարը |
Առանձին օբյեկտների անվանումը (շենքեր, շինություններ, ինժեներային կառույցներ) |
Հասցեն (գտնվելու վայրը) |
Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի |
Անշարժ գույքի կադաս-տրային համարը |
Նշանա-կությունը |
Ընդհանուր մակերեսը (շենքի ներքին չափում-ներով, քառ. մ) |
Հարկայնությունը |
Երկա-թուղագծերի, ինժեներական կառույցների ձգվածու-թյունը (մ) |
Գույքա-յին համարը |
Հաշվապահական տվյալները 01.06.2008 թ. դրությամբ | |||
տրման ամսաթիվը |
համարը |
վեր-գետնյա |
ստոր-գետնյա |
սկզբնական արժեքը(դրամ) |
մնացոր-դային արժեքը(դրամ) | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
1. |
866 |
Փակ ենթակայանի շենք ԷՉՍ Երևան |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30/6 |
21.03.2008 թ. |
2292994 |
01-005-530-057 |
արտա-դրական |
73.8 |
1 |
- |
- |
10010074 |
135,375.00 |
- |
2. |
869 |
Փակ ենթակայանի շենք ԷՉՍ Երևան-դեպո |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30/16 |
21.03.2008 թ. |
2293001 |
01-005-530-060 |
արտա-դրական |
156.8 |
1 |
- |
- |
10010078 |
2,223,245.00 |
604,795.33 |
3. |
870 |
Փակ ենթակայանի շենք ԷՉՍ Երևան-վագոն. դեպո |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30/14 |
21.03.2008 թ. |
2293002 |
01-005-530-062 |
արտա-դրական |
120.1 |
1 |
- |
- |
10010079 |
675,000.00 |
134,796.56 |
4. |
1086 |
Փայտամշակման շենք |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30 |
05.05.2008 թ. |
2259604 |
01-005 |
արտա-դրական |
191.9 |
1 |
- |
- |
10020193 |
96,488.00 |
- |
5. |
1087 |
Նյութերի պահեստ |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30 |
05.05.2008 թ. |
2259604 |
01-005 |
արտա-դրական |
93.1 |
1 |
- |
- |
10020194 |
225,937.00 |
- |
6. |
1094 |
Արհեստանոց |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30 |
05.05.2008 թ. |
2259604 |
01-005 |
արտա-դրական |
2903.6 |
2 |
- |
- |
10020205 |
9,342,500.00 |
3,062,809.77 |
7. |
1095 |
Պահակային կետ |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 30 |
05.05.2008 թ. |
2259604 |
01-005 |
արտա-դրական |
27 |
1 |
- |
- |
10020211 |
21,712.00 |
- |
8. |
1171 |
Ուղևորատար վագոնների ՏԶԿ-ի շենք |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 32 |
02.09.1999 թ. |
0114171 |
01-005 |
արտա-դրական |
701 |
1 |
0 |
- |
10020245 |
1,484,000.00 |
539,683.44 |
9. |
1175 |
Յուղի տնտեսության շենք |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 32 |
02.09.1999 թ. |
0114171 |
01-005 |
արտա-դրական |
35.4 |
1 |
0 |
- |
10020249 |
132,000.00 |
11,050.00 |
10. |
1176 |
Արհեստանոց ուղևորատար պարկում |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 32 |
02.09.1999 թ. |
0114171 |
01-005 |
արտա-դրական |
170 |
1 |
0 |
- |
10020250 |
207,000.00 |
23,137.50 |
11. |
1180 |
Պահակակետ |
քաղ. Երևան, Էրեբունի, Արցախի 32 |
02.09.1999 թ. |
0114171 |
01-005 |
արտա-դրական |
9.7 |
0 |
0 |
- |
20022834 |
67,000.00 |
10,754.06 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի N 804-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը |
Չափի միավորը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
Գնման ձևը |
Պայմանագրերի | ||
քանակը |
գումարը (հազ. դրամ) |
կնքման ժամկետը |
կատարման վերջնա-ժամկետը | |||
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
25000.0 |
x |
x |
x | ||
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 |
25000.0 |
x |
x |
x | ||
Անշարժ գույքի պետական գրանցման հետ կապված մասնագիտական ծառայություններ |
դրամ |
1.0 |
25000.0 |
ՄԱ |
հուլիս |
սեպտեմբեր |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան