Գլխավոր տեղեկություն
Номер
N 1746-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.01.2011-29.10.2013)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.01.2011
Дата вступления в силу
13.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1746-Ա

 

«ՀԱՅՍԵՅՍՄՇԻՆ ԵՎ ԿՊ ԳՀԻ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 308-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 22-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի կառավարման մարմին (այսուհետ` կառավարման մարմին)` ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի 15.13 տոկոսը կազմող բաժնետոմսերի սեփականատերերի առաջարկը` իրենց պատկանող՝ մեկ դրամ անվանական արժեքով 216929 սովորական (հասարակ) բաժնետոմսերի մասով ընկերության առանձնացման ձևով վերակազմակերպման, այնուհետև նոր ստեղծված ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 84.87 տոկոսը, «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության կոլեկտիվին պատկանող բաժնետոմսերի 15.13 տոկոս բաժնետոմսերով փոխանակման վերաբերյալ առաջարկը, որի արդյունքում «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության ակտիվների, պարտավորությունների ու սեփական կապիտալի 15.13 տոկոսին համարժեք մասը կփոխանցվի նոր ստեղծված ընկերությանը.

2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով նոր ընկերությանը փոխանցվող ակտիվների 15.13 տոկոսի կազմում ներառել սույն որոշման հավելվածով սահմանված հատակագծով 9500 քառ. մետր հողը և 4893.5 քառ. մետր անշարժ գույքը.

3) որպես փոխանցվող գույքի գնահատման արժեք՝ ընդունել սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում իրականացված գնահատման արդյունքները.

4) փոխանցվող այլ ակտիվների կազմը որոշելիս՝ ղեկավարվել ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ.

5) փոխանցվող պարտավորությունների և սեփական կապիտալի կազմի բաշխումն իրականացնել համամասնորեն.

6) «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման արդյունքներով՝ մինչև 10 տոկոս պլանավորված առանձնացում ցանկացող բաժնետերերի կողմից դրամական տեսքով հետգնում ցանկանալու դեպքում իրականացնել դրամական հատուցմամբ հետգնում` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.

7) ձեռնարկել համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով` սույն կետի 1-ին ենթակետում նշված գործառույթներից բխող այլ միջոցառումների իրականացման, մասնավորապես, գործընթացի ավարտից հետո ընկերությունը փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Բաժնետոմսերի հետգնման մասին» N 308-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 12
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1746-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_1063

NN
ը/կ

Շինության անվանումը

3.

N 2 լաբորատորիա

4.

N 1 փորձարարական լաբորատորիա

6.

Էլեկտրաենթակայան

7.

Կաթսայատուն

8.

Կաթսայատուն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.10.2013, N 1139-Ա 29.10.2013, N 1746-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան