ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2010 թվականի N 1014-Ա
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ, ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ» ՄԱԿ-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԹԻՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Ցեղասպանության կանխարգելում, դատապարտում, հետևանքների վերացում» ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի ընդունման առթիվ 2010 թվականի դեկտեմբերի 14-15-ը կազմակերպվող միջազգային գիտաժողովի պատվիրակության (ընդամենը` 30 մարդ) 2010 թվականի դեկտեմբերի 13-16-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև պատվիրակության ճանապարհածախսի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, միջոցառման դահլիճի վարձակալման, պաստառների, հրավիրատոմսերի և այլ նյութերի տպագրման, սուրճի և թեյի ընդմիջումների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի կազմակերպման, աշխատանքային խմբի պահպանման, գրասենյակային նյութերի ձեռքբերման, տրանսպորտային միջոցների վարձակալման, վառելիքի ձեռքբերման, ծաղիկների, եղևնու, ծաղկեպսակների և հուշանվերների ձեռքբերման, համաժամանակյա թարգմանության ապահովման հետ կապված և հնարավոր այլ ծախսերը` 24 239 000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|