Գլխավոր տեղեկություն
Номер
N 991-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.2010
Дата вступления в силу
19.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 991-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի հերթական նիստերին մասնակցելու նպատակով 2010 թվականի նոյեմբերի 19-20-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Ռ. Վարդանյանինը, Հ. Հակոբյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը և Վ. Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Մխիթարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Ն. Երիցյանինը, Հ. Պողոսյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) միայն գիշերավարձը` Ա. Պետրոսյանինը, Ռ. Խաչատրյանինը, Ռ. Խաչատրյանինը, Ա. Մարտիրոսյանինը, Մ. Սարգսյանինը, Ա. Ադումյանինը, Հ. Դիլանյանինը, Վ. Արարատյանինը, Ի. Վերլինցկայայինը, Տ. Լիլոյանինը և Ա. Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի, Ռ. Խաչատրյանի, Ռ. Խաչատրյանի, Ա. Մարտիրոսյանի, Մ. Սարգսյանի, Ա. Ադումյանի, Հ. Դիլանյանի, Վ. Արարատյանի, Ի. Վերլինցկայայի, Տ. Լիլոյանի և Ա. Խաչատրյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2010 թվականի նոյեմբերի 19-ին՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով, իսկ 2010 թվականի նոյեմբերի 20-ին` Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 նոյեմբերի 18-ի N 991-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-20-Ը ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
   
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
   
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
   
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
   
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
   
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
   
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
   
Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար
   
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական
   
Խ. Ավալյան - ՀՀ վարչապետի օգնական
   
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
   
Ռ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ
   
Ա. Մխիթարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ռեֆերենտ (մեկնում է նախօրոք)
   
Հ. Հակոբյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ
   
Ա. Զատիկյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
   
Վ. Գրիգորյան - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող
   
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի օպերատոր
   
Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ
   
Ա. Պետրոսյան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող
   
Ռ. Խաչատրյան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր
   
Ռ. Խաչատրյան - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող
   
Ա. Մարտիրոսյան - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր
   
Մ. Սարգսյան - «Հ2» հեռուստաընկերության լրագրող
   
Ա. Ադումյան - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր
   
Հ. Դիլանյան - Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող
   
Վ. Արարատյան - «Պանարմենիան.նետ» լրատվական գործակալության լրագրող
   
Ի. Վերլինցկայա - «Առկա» լրատվական գործակալության լրագրող
   
Ա. Խաչատրյան - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող
   
Տ. Լիլոյան - «Իտառ-Տասս» լրատվական գործակալության լրագրող

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան