«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
8 դեկտեմբերի 2010 թ. |
N 699-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնների 3-րդ կետի «տեխնիկական պայմաններ`» հասկացությունը «սպառման համակարգը» բառերից հետո լրացնել «նվազագույն ծախսումներով» բառերով.
2) Կանոնների 13.2 կետում «Դիմող անձի սպառման համակարգը էլեկտրական ցանցին նվազագույն ծախսումներով միացման տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ)» բառերը փոխարինել «տեխնիկական պայմանները» բառերով.
3) Կանոնների 77-րդ կետի ե) ենթակետում «50-րդ կետում» բառերը փոխարինել «52-րդ կետում» բառերով.
4) Կանոնների 77-րդ կետի զ) ենթակետում «52-րդ և 54-րդ կետերում» բառերը փոխարինել «53-րդ և 54-րդ կետերում» բառերով.
5) Կանոնների 83-րդ կետում «6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում, բացառությամբ Երևան քաղաքի,» բառերը փոխարինել «էլեկտրական ցանցին միացման դեպքերում» բառերով.
6) Կանոնների 84-րդ կետում «2011» թվերը փոխարինել «2013» թվերով.
7) Կանոնների N 2 հավելվածի 2.1 կետի 2-րդ ենթակետը «ավարտել» բառից հետո լրացնել «և կնքել էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|