«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1599-Ն
ԱՄԵՆԱՄՅԱ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 02.12.10 N 1698-Ն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 02.12.10 N 1698-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` 25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ, ԵՎ 30 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ` ՎԵՑՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` 35 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ` ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ, ԵՎ 42 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ` ՎԵՑՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
(Վերնագիրը խմբ. 02.12.10 N 1698-Ն)
NN ը/կ |
Կազմակերպությունները |
աշխատանքային օր |
Կազմակերպություններում |
1 | 2 | 3 | 4 |
1. |
Ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ |
25 |
ղեկավարներ, նրանց տեղակալներ, ստորաբաժանումների ղեկավարներ |
1.1 | Հանրակրթական հիմնական
ընդհանուր, հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ` հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող |
35 | դասավանդողներ (ուսուցիչ, ուսուցիչ- դաստիարակներ), հոգեբաններ,
արատաբաններ, զինվորական ղեկավարներ (զինղեկներ), երեխաների խնամքի աշխատողներ, սոցիալական մանկավարժներ |
1.2 | Նախադպրոցական ուսումնական հաստատություններ` հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող |
25 | նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ |
1.3 | Հանրակրթական հիմնական ընդհանուր, հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ` վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող |
42 | դասավանդողներ (ուսուցիչ- դաստիարակներ),հոգեբաններ, արատաբաններ, զինվորական ղեկավարներ զինղեկներ), երեխաների խնամքի աշխատողներ, սոցիալական մանկավարժներ |
1.4 | Նախադպրոցական ուսումնական հաստատություններ` վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող |
30 | նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ |
2. |
Բարձրագույն ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ |
35 | դասավանդողներ (ուսուցիչ-դաստիարակներ), հոգեբաններ, արատաբաններ, զինվորական ղեկավարներ (զինղեկներ) և երեխաների խնամքի աշխատողներ |
3. |
Արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ |
25 |
դասավանդողներ, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների |
4. |
Միջին և նախնական մասնագիտական հաստատություններ (քոլեջ, վարժարան, կրթահամալիր, արհեստագործական ուսումնարան) |
35 |
դասավանդողներ, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների |
5. |
Արտադրական հիգիենայի, ճառագայթային հիգիենայի, կոմունալ հիգիենայի բաժանմունքներ և բաժիններ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
6. |
Համաճարակաբանական, մանրէաբանական, վիրուսաբանական կազմակերպություններ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
7. |
Ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժիններ, բաժանմունքներ, կաբինետներ |
35 |
բժիշկներ, բժիշկ-ֆիզիկոսներ, ճարտարագետներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
8. |
Մաշկավեներաբանական հիվանդանոցներ, բաժանմունքներ, կաբինետներ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
9. |
Տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային հիվանդանոցներ, դիսպանսերներ, կաբինետներ, առողջարաններ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
10. |
Հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժանմունքներ, կաբինետներ |
35 |
բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
11. |
Բարիովիրահատարաններ |
25 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
12. |
Դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
13. |
Ախտաբանաանատոմիական կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
14. |
Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կաբինետներ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
15. |
Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, հիվանդասենյակներ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
16. |
Թարախային բարդությունների համար նախատեսված բաժանմունքներ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
17. |
Լաբորատորիաներ (բաժիններ, բաժանմունքներ, կլինիկական, սերոլոգիական, մանրէաբանական, կենսաքիմիական) |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ, անձնակազմ միջին բժշկական |
18. |
Քիմիաթերապևտիկ, լազերային, համակարգչային բաժանմունքներ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
19. |
Ստորգետնյա առողջապահական կազմակերպություններ, հանքաբուժարաններ, բաժանմունքներ, կաբինետներ |
25 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
20. |
Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ (անդամալուծություն, կաթված, խուլ-համրություն, տեսողական և խոսակցական ֆունկցիայի խանգարում) ունեցողների հիվանդանոցներ, բաժանմունքներ |
25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
21. | Հոգեկան և տարափոխիկ հիվանդների շտապ և անհետաձգելի բուժօգնություն ապահովող բրիգադներ | 25 |
բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ, սանիտարի պարտականությամբ վարորդներ |
22. |
Հոգեբուժական (հոգենյարդաբանական) բուժկանխարգելիչ կազմակերպություններ |
25 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
23. | Հոգեկան հիվանդների համար գիշերօթիկ տներ, մտավոր թերզարգացած երեխաների համար սոցիալական ապահովության համակարգի գիշերօթիկ տներ | 35 | բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
24. | Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպություններ, բաժանմունքներ | 25 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
25. | Սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) կազմակերպություններ, բաժանմունքներ | 25 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
26. | ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կազմակերպություններ, հիվանդանոցներ, բաժանմունքներ, լաբորատորիաներ | 25 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
27. | Տարափոխիկ հիվանդությունների բաժանմունքներ, կաբինետներ | 25 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
28. | Նարկոլոգիական կազմակերպություններ | 25 | բժիշկներ, բուժքույրեր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ |
(Հավելվածը փոփ., լրաց. 02.12.10 N 1698-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.09.2023, N 1527-Ն | 18.09.2023, N 1599-Ն | |
16.11.2017, N 1450-Ն | 09.12.2017, N 1599-Ն | |
25.09.2015, N 1106-Ն | 01.10.2015, N 1599-Ն | |
11.08.2011, N 1239-Ն | 24.09.2011, N 1599-Ն | |
02.12.2010, N 1698-Ն | 03.01.2011, N 1599-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|