ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2010 թվականի N 969-Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Խ. ԱԴՈՒՄՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և թարգմանիչ Խ. Ադումյանին 2010 թվականի նոյեմբերի 10-12-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Եվրոպական ռեգիոնների գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի Ս. Ամիրբեկյանի և Խ. Ադումյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանի` Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|