Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (17.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
24.08.2017
Дата подписания
24.08.2017
Дата вступления в силу
17.04.2018

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Թուրքմենստանի Կառավարության միջԵՎ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետև` Կողմեր,

մտադիր լինելով նպաստել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի ժողովուրդների բարեկամական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկու պետությունների պատմությանը և մշակութային ժառանգությանը ծանոթանալուն,

ընդունելով, որ զբոսաշրջությունը ժողովուրդների փոխըմբռնման, բարի կամքի դրսևորման և հարաբերությունների ամրապնդման կարևոր միջոց է,

ընդգծելով զբոսաշրջության զարգացման նշանակությունը երկու պետությունների տնտեսական, մշակութային և հասարակական կյանքում,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերն ամրապնդում ու զարգացնում են համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում` իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա, սույն Համաձայնագրին, իրենց պետությունների օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

 

Հոդված 2

 

Կողմերն աջակցում են զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման մարմինների միջև զբոսաշրջության ոլորտի վիճակագրական և այլ տեղեկույթի փոխանակմանը, այդ թվում`

● զբոսաշրջային գործունեությունը կարգավորող՝ Կողմերի պետությունների օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի մասին,

● Կողմերից յուրաքանչյուրի պետության՝ զբոսաշրջության զարգացման ռազմավարության մասին,

● բնական ռեսուրսների և տեսարժան վայր համարվող մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության և պաշտպանության բնագավառում Կողմերի պետությունների օրենսդրության մասին,

● զբոսաշրջության ոլորտում վիճակագրական տվյալների մասին,

● մրցունակության բարձրացմանը և զբոսաշրջության կայուն զարգացմանն ուղղված գործողությունների մասին,

● զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման և զբոսաշրջության ոլորտում անվտանգության ապահովման փորձի մասին,

● զբոսաշրջային ծառայություններ մատուցող սուբյեկտների գործունեության համակարգման փորձի մասին:

 

Հոդված 3

 

Կողմերն աջակցում են կազմակերպված ինչպես խմբային, այնպես էլ անհատական զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև մասնագիտացված զբոսաշրջային խմբերի փոխանակմանը, այդ թվում՝ զբոսաշրջության հարցերով համաժողովներին, սեմինարներին, գիտաժողովներին և խորհրդաժողովներին մասնակցելու նպատակով:

Կողմերը նպաստում են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մասնակցությանը իրենց պետությունների զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման մարմինների աջակցությամբ կազմակերպվող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին:

 

Հոդված 4

 

Կողմերը նպաստում են իրենց պետություններում զբոսաշրջային ներկայացուցչությունների, զբոսաշրջային օպերատորների և այլ կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը` երկու պետությունների միջև զբոսաշրջային հոսքեր ավելացնելու նպատակով:

 

Հոդված 5

 

Կողմերը, երկու պետությունների օրենսդրությանը համապատասխան, կձգտեն մաքսային, սահմանային և այլ ընթացակարգերի դյուրացման՝ կապված երկու պետությունների զբոսաշրջիկների փոխանակման, ինչպես նաև գտնվելու վայրի պետությունում զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հետ:

 

Հոդված 6

 

Կողմերը նպաստում են զբոսաշրջության բնագավառի համար մասնագետ կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերով համագործակցության զարգացմանը, ինչպես նաև խրախուսում են զբոսաշրջության հարցերով մասնագիտացած փորձագետների և լրագրողների փոխանակումը:

 

Հոդված 7

 

Կողմերը զբոսաշրջության բնագավառում պետական կառավարման մարմինների միջոցով աջակցում են զբոսաշրջության բնագավառում ներդրողների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, հասարակական և ոչ առևտրային կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված տարաձայնությունները լուծվում են Կողմերի միջև՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերն անհրաժեշտության դեպքում կստեղծեն Համատեղ հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն տարին մեկ անգամ՝ հաջորդաբար Երևանում և Աշխաբադում: Համատեղ հանձնաժողովի ներկայացուցիչների կեցության հետ կապված ֆինանսական ծախսերը հոգում է հրավիրող Կողմը:

 

Հոդված 9

 

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են սույն Համաձայնագրում կատարել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կկազմեն դրա անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների համաձայն:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով: Նման դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է այդ ծանուցումը մյուս Կողմի կողմից ստանալու ամսաթվից վեց ամիս անց:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Համաձայնագրի գործողության ընթացքում համաձայնեցված ծրագրերի և նախագծերի իրականացման վրա, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:

Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի օգոստոսի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 17-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան