Գլխավոր տեղեկություն
Номер
N 1680-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.22/66(800) Հոդ.1542
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2010
Дата вступления в силу
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1680-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգի 5-րդ կետի «ժ» ենթակետում «5» թիվը փոխարինել «4» թվով.

2) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի՝

ա. 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

13.1.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

10

6

4

 »,

բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «
 

Ընդամենը

1656

644

1012

 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 20
Երևան