ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1659-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի III բաժնի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը:
2. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը բանկում բացում է նպատակային հաշիվ:
3. Նպատակային հաշվին կուտակված ֆինանսական միջոցների տնօրինման իրավունքը վերապահել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նպատակային հաշվի ֆինանսական միջոցների օգտագործման համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին: Հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը նպատակային հաշվի օգտագործման մասին եռամսյակը մեկ, մինչև հաջորդ ամսվա 20-ը, հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
6. Նպատակային միջոցների ծախսման ուղղությունները և չափաքանակները «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կիսամյակային կտրվածքով նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը եռօրյա ժամկետում համաձայնեցման արդյունքների մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` կից ներկայացնելով նաև համաձայնեցված տարբերակը:
7. Նպատակային հաշվին կուտակված ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել`
1) սերմնաբուծության զարգացման նպատակով արտերկրից ներկրվող կամ տեղական սերմնարտադրողներից ձեռք բերվող սուպերէլիտային, էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների գնման համար.
2) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվող պետական այլ կազմակերպությունների կարողությունների հզորացման նպատակով գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու և արտոնյալ պայմաններով վերջիններիս հատկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.06.2015, N 709-Ն | 02.07.2015, N 1659-Ն | |
11.09.2014, N 1017-Ն | 02.10.2014, N 1659-Ն | |
20.06.2013, N 650-Ն | 04.07.2013, N 1659-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|