Գլխավոր տեղեկություն
Номер
N 1661-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.22/64(798) Հոդ.1521
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2010
Дата вступления в силу
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1661-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N N 5 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1 և 3 հավելվածների:

2. Ստերեոբազմաֆունկցիոնալ մանրադիտակի լրակազմ ձեռք բերելու նպատակով «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 7000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետությունում բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 3-ին կետով հատկացված գումարը «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

6. Ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձին մարմիններին 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 189.200.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի:

7. Սահմանել, որ սույն որոշման`

1) 6-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին ավտոմեքենաների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա` մեկ անձից գնման ձևով, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի 66-րդ կետի պահանջների պահպանման.

2) N 2 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հատկացումների հաշվին գնվելիք ավտոմեքենաների գնման գործընթացների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1661-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

(9000.0)

     

այդ թվում`

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(9000.0)

     

այդ թվում`

 
 

01

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

(9000.0)

     

այդ թվում`

 
   

01

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում

(9000.0)

     

այդ թվում`

 
     

03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

(9000.0)

     

այդ թվում`

 
     

ՀՀ կառավարության աշխատակազմ

(9000.0)

     

այդ թվում`

 
     

գործուղումների և շրջագայությունների ծախսեր

(9000.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

9000.0

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

9000.0

     

այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9000.0

     

ՀՀ կառավարություն

9000.0

 

 Աղյուսակ N 2

 

 (հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0

     

այդ թվում՝

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(22800.0)

     

այդ թվում՝

 
 

01

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

(22800.0)

     

այդ թվում`

 
   

03

Արտաքին հարաբերություններ

(22800.0)

     

այդ թվում`

 
     

01. ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում

(22800.0)

     

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 
     

Այլ ծախսեր

(22800.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

22800.0

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

22800.0

     

այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

22800.0

     

այդ թվում՝

 
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

22800.0

     

ՀՀ կառավարություն

22800.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1661-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

N N
ը/կ

Անվանումը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

1.

ՀՀ Ազգային ժողով

1

54.000.0

2.

ՀՀ կառավարության աշխատակազմ

1

54.000.0

3.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

1

22.800.0

4.

ՀՀ ֆինանսների նախարարություն

2

32.400.0

5.

ՀՀ Լոռու մարզպետարան

1

13.000.0

6.

ՀՀ Շիրակի մարզպետարան

1

13.000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1661-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

Գնման ձևը

Պայմանագրի

կնքման ժամկետը

կատարման ժամկետը

ՀՀ Ազգային ժողով

           

Բաժին 11,  Խումբ 01,  Դաս 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

           

Ապրանքներ 

           

Ծառայողական ավտոմեքենա 

հատ

1

54.000.0

ՄԱ

դեկտեմբեր

դեկտեմբեր

ՀՀ կառավարության աշխատակազմ

           

Բաժին 11,   Խումբ 01,   Դաս 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

           

Ապրանքներ 

           

Ծառայողական ավտոմեքենա 

հատ

1

54.000.0

ՄԱ

դեկտեմբեր

դեկտեմբեր

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

           

Բաժին 11,   Խումբ 01,   Դաս 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

           

Ապրանքներ 

           

Ծառայողական ավտոմեքենա

հատ

1

22.800.0

ՄԱ

դեկտեմբեր

դեկտեմբեր

ՀՀ ֆինանսների նախարարություն

           

Բաժին 11,   Խումբ 01,   Դաս 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

           

Ապրանքներ 

           

Ծառայողական ավտոմեքենա 

հատ

2

32.400.0

ՄԱ

դեկտեմբեր

դեկտեմբեր

ՀՀ Լոռու մարզպետարան 

           

Բաժին 11,   Խումբ 01,   Դաս 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

           

Ապրանքներ

           

Ծառայողական ավտոմեքենա

հատ

1

13.000.0

ՄԱ

դեկտեմբեր

դեկտեմբեր

ՀՀ Շիրակի մարզպետարան

           

Բաժին 11,   Խումբ 01,   Դաս 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

           

Ապրանքներ

           

Ծառայողական ավտոմեքենա

հատ

1

13.000.0

ՄԱ

դեկտեմբեր

դեկտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան