Գլխավոր տեղեկություն
Номер
N 1404-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.11.2010
Дата вступления в силу
10.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 5 նոյեմբերի 2010 թվականի N 1404-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1057-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ N CW-NCB-AF-14/2010 ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի և Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման աշխատանքների գնման մրցույթների արդյունքները հաստատելու մասին» N 1057-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը:

2. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 6-ին (արձանագրություն N 12/10) հաստատված` Մեծամոր-Գայ-Հովտաշեն կմ4+100-կմ8+926 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների գնման` N CW-NCB-AF-14/2010 ազգային բաց մրցույթի վերանայված արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Կուարլինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Ճանշինվարպետ» փակ բաժնետիրական ընկերությանը` 574,916,660 դրամ պայմանագրային արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 9
Երևան