Գլխավոր տեղեկություն
Номер
N 1166-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.12.2010-22.02.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2010
Дата вступления в силу
28.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2010 թվականի N 1166-Ա

 

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացված անհատույց օգնության շրջանակներում տրամադրվելիք շտապ օգնության մեքենաների մատակարարման պայմանագրի կնքման և մեքենաների տեխնիկական բնութագրերի հստակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 23-30-ը Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին` եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պեկին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 27
Երևան