Գլխավոր տեղեկություն
Номер
N 1608-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.12.2010-21.01.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1263
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.11.2006
Дата вступления в силу
16.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1608-Ն

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7.4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում էՀայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունները (ձև N 1) տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Թույլտվությունները տրամադրվում կամ մերժվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

(3-րդ կետը խմբ. 02.12.10 N 1580-Ն)

4. Գովազդի թույլտվություն ստանալու համար կարող է դիմել միայն գովազդատուն կամ վերջինիս կողմից լիազորված անձը: Դեղերի և բուժական մեթոդների գովազդատու կարող է հանդիսանալ միայն համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը:

5. Թույլտվություն ստանալու համար գովազդատուն նախարարություն է ներկայացնում`

ա) սահմանված ձևի հայտ (ձև N 2)` նշելով գովազդատու իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում` նշելով դեղի, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, նշում, թե ինչ տեղեկատվական միջոցի օգնությամբ է տարածվելու գովազդը, գովազդի տարածման ժամկետը.

բ) դեղերի կամ բուժական մեթոդների գովազդման դեպքում` համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները.

գ) դեղի գովազդի դեպքում` տվյալ դեղի` Հայաստանի Հանրապետությունում գրանցման հավաստագրի պատճենը.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 N 1580-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 N 1580-Ն)

զ) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 N 1580-Ն)

է) լիազոր ներկայացուցչի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` վերջինիս տրամադրված լիազորագիրը:

(5-րդ կետը փոփ. 02.12.10 N 1580-Ն)

6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցներով:

(6-րդ կետը խմբ. 02.12.10 N 1580-Ն)

7. Փաստաթղթերն առձեռն հանձնելու դեպքում գովազդատուի ցանկությամբ վերջինիս կարող է տրամադրվել փաստաթղթերի հանձնման վերաբերյալ կտրոն:

8. Նախարարությունում ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են, որի հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ հրաման:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 02.12.10 N 1580-Ն)

10. Գովազդի թույլտվության մասին հայտը կարող է մերժվել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 N 1580-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.10 N 1580-Ն)

(10-րդ կետը փոփ. 02.12.10 N 1580-Ն)

11. Գովազդի թույլտվության տրամադրման մասին հայտի բավարարումը կամ մերժումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 02.12.10 N 1580-Ն)

13. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը: Գովազդի թույլտվության մերժման հրամանը պատշաճ ձևով տրամադրվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում:

14. Գովազդի թույլտվությունը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում և թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:

(15-րդ կետը խմբ. 02.12.10 N 1580-Ն)

16. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու գովազդի թույլտվությունը և դիմելու գովազդը տարածող (հեռարձակող) կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով:

17. Անբարեխիղճ գովազդի կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի դեպքում նախարարությունը կարող է դիմել իրավասու մարմիններին` անբարեխիղճ գովազդ տարածող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, ինչպես նաև կարող է դիմել դատարան` անբարեխիղճ կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի տարածումը դադարեցնելու հայցով:

18. Գովազդատուն իրավասու է գովազդը տարածել թույլտվության մեջ նշված ժամկետում:

19. Գովազդատուներն իրավասու են դատական կարգով բողոքարկել գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու, գովազդի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախարարի հրամանը:

20. Գովազդի համաձայնեցված էսքիզից կամ բովանդակությունից շեղումների դեպքում գովազդատուն պարտավոր է մինչև գովազդի նոր տեսքով տարածումն այն սույն կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցնել նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գ Ո Վ Ա Զ Դ Ի  Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N  Ա - X X - 0 0 0 0 0 0

Տրված_____  _______________ 200 թ.

Գովազդի տեսակը ___________________________________________________

 (դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի անվանումները)

_______________________________________________________________

Գովազդատու անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու
վայրը____________________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ________________________________________
________________________________________________________________

Զանգվածային լրատվության միջոցի տեսակն ու անվանումը  __________________________
________________________________________________________________

Թույլտվության գործողության ժամկետը __ _____200  թ -ից մինչև __ ___200 թ -ը:

________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ձև N 2

ՀՀ առողջապահության նախարար

___________________________________

 (անունը, ազգանունը)
 

Հ Ա Յ Տ

 

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________________________________

___________________________________________________________________________________

 

2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը _______________

____________________________________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ ____________________

____________________________________________________________________________________

 

4. Գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում ___________________________________

____________________________________________________________________________________

(դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` նշելով կոնկրետ անվանումները)


 

5. Զանգվածային տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը ________________________________

 

____________________________________________________________________________________

 (հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, արտաքին գովազդ, զանգվածային տեղեկատվության տպագիր միջոց` նշելով անվանումը)

 

6. Գովազդի տարածման ժամկետը _________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1.

2.

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:

 __________________________________________________________________________________________________

 (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

_________ _______________ 200  թ.


 Կ. Տ

 

(Ձևը խմբ. 02.12.10 N 1580-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշման


ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

I. ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


1. Դեղի գովազդի թույլտվությունը տրամադրվում է միայն դեղերի արտադրության, դեղերի առևտրի կամ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձին:

2. Դեղերի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն պահանջներին:

3. Դեղի գովազդի ժամանակ պետք է հեռարձակվեն (կամ) պատկերվեն այն առաջարկող կազմակերպության անվանումն ու լիցենզիայի վավերապայմանները, դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

4. Արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ`

դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն,

դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից,

այլ դեղերից առավել արդյունավետ է,

դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն,

կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով:

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը:

 

II. ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Բուժական մեթոդի գովազդատու կարող է լինել միայն բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը:

7. Բուժական մեթոդի թույլտվությունը տրվում է միայն այն անձին, որը բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի հիման վրա իրավունք ունի իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակը:

8. Բուժական մեթոդների գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն պահանջներին:

9. Արգելվում է գովազդել այն բուժական մեթոդները, որոնց միջոցով առաջարկվում է հասնել բժշկագիտությամբ չհիմնավորված արդյունքների կամ ամբողջությամբ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք բժշկագիտության տվյալների հիման վրա հնարավոր չէ ամբողջությամբ բուժել:

10. Բուժական մեթոդի գովազդի դեպքում գովազդը պետք է տեղեկություններ պարունակի տվյալ բուժական մեթոդն իրականացնող սուբյեկտի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմանների (լիցենզիայի տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, գործողության ժամկետը) վերաբերյալ:

11. Բուժական մեթոդի վերաբերյալ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման դեպքում հաղորդումը պետք է տեղեկություններ պարունակի հաղորդման գովազդային բնույթի մասին` նշելով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմաններն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

12. Արգելվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող սուբյեկտների կողմից իրականացվող բուժական մեթոդների գովազդը:

13. Բուժական մեթոդների գովազդի ժամանակ արգելվում է պատկերել և (կամ) հեռարձակել տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց կարծիքները բուժման ընթացքի, արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ:

14. Արգելվում է բուժական մեթոդների գովազդման դեպքում տարածել բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

 

III. ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Բուժտեխնիկայի գովազդի թույլտվություն կարող են ստանալ միայն տվյալ բուժտեխնիկայի արտադրությամբ կամ իրացմամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:

16. Բուժտեխնիկայի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն պահանջներին:

17. Բուժտեխնիկայի գովազդի ժամանակ արգելվում է պատկերել դրա կիրառման ընթացքը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան