Գլխավոր տեղեկություն
Номер
N 1580-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.15/63(797) Հոդ.1472
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.12.2010
Дата вступления в силу
25.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1580-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1608-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թույլտվությունները տրամադրվում կամ մերժվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված:».

2) 5-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցներով:».

4) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) 10-րդ կետի «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

6) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում և թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:».

8) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 7
Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1580-Ն որոշման

 

«Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարար

___________________________________

 (անունը, ազգանունը)
 

Հ Ա Յ Տ

 

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________________________________

___________________________________________________________________________________

 

2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը _______________

____________________________________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ ____________________

____________________________________________________________________________________

 

4. Գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում ___________________________________

____________________________________________________________________________________

(դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` նշելով կոնկրետ անվանումները)
 

5. Զանգվածային տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը ________________________________

 

____________________________________________________________________________________

 (հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, արտաքին գովազդ, զանգվածային տեղեկատվության տպագիր միջոց` նշելով անվանումը)

 

6. Գովազդի տարածման ժամկետը _________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1.

2.

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ գովազդի բովանդակությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին:

 __________________________________________________________________________________________________

 (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

_________ _______________ 200  թ.


 Կ. Տ.»

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան