Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր),
ձգտելով զարգացնել կապերը ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում, որպես երկու պետությունների միջև բարեկամության ամրապնդման միջոց,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույնով Կողմերը համաձայնում են իրականացնել համագործակցություն սպորտի բնագավառում սույն Համաձայնագրի դրույթների, իրենց ազգային օրենդրությունների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կաջակցեն իրենց պետությունների սպորտի ազգային ֆեդերացիաներին, միություններին, ասոցիացիաներին և հիմնարկներին հաստատելու և զարգացնելու ուղիղ կապեր, ինչպես նաև կաջակցեն միմյանց փորձագետների և սպորտային պատվիրակությունների փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կաջակցեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության ամրապնդմանը հետևյալ միջոցներով՝
1. Կխրախուսեն երկու պետությունների մարզիչների համատեղ ուսուցողական սեմինարների կազմակերպումը և կակտիվացնեն փոխայցելությունները միմյանց մարզական կենտրոններ և հաստատություններ։
2. Կնպաստեն իրենց պետությունների մրցավարների մասնակցությանը իրենց պետություններում մարզական հասարակական կազմակերպությունների կողմից սպորտի բնագավառում կազմակերպվող մրցավարական սեմինարներին և խաղերին։
3. Կհամագործակցեն հաշմանդամային սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառներում:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կաջակցեն փորձի փոխանակմանը մարզական զանգվածային միջոցառումների կազմակերպման, բնակչությանը ֆիզիկական կանոնավոր մարզումներին ներգրավելու գործում:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը կնպաստեն ֆիզիկական կրթությանը, սպորտային գիտությանը, սպորտային բժշկությանը վերաբերող նյութերի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կաջակցեն երկու պետություններում տեղի ունեցող սպորտային միջոցառումներին փոխադարձ մասնակցությանը, կնպաստեն միմյանց մասնակցության ապահովմանը միջազգային մրցումներին, բաց առաջնություններին, ինչպես նաև ուսումնամարզական հավաքներին։
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրով նախատեսված փոխգործակցության իրականացումը իրագործվում է Կողմերից յուրաքանչյուրի ֆինանսական հնարավորություններից ելնելով:
Սույն Համաձայնագրից բխող առանձին նախագծերի ֆինանսավորումը կհամաձայնեցվի Կողմերի միջև առանձին պայմանավորվածությունների հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կհամարվեն դրա անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև առաջացող վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով։
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու պահից, որով Կողմերը միմյանց տեղեկացնում են իրենց պետությունների ներպետական օրենդրությամբ սահմանված միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին:
Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և կդադարի Կողմերից մեկի՝ մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից առնվազն վեց (6) ամիս հետո:
Կատարված է Մոնտեվիդեոյում 2014թ. հուլիսի 9-ին, երկու բնօրինակից` յուրաքանչյուրը հայերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնությունների առաջացման դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 8-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|