«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010466
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 302-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 342-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի ««Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 342-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցի 4-րդ կետը լրացնել 4.4 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«4.4 Օպերատորը Հայաստանի Հանրապետությունում ծառայություններ է մատուցելու (մատուցում է) միայն մեկ հայաստանյան մասնակցի միջոցով կամ օպերատորը այլ երկրների համեմատ անհավասար պայմաններ է սահմանում (ստեղծում) համակարգին հայաստանյան մասնակիցների մասնակցության համար կամ օպերատորը մասնակցության անհավասար պայմաններ է սահմանում տարբեր հայաստանյան մասնակիցների համար կամ օպերատորն իր վարքագծով հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Սույն ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն հայցող (կամ մասնակցող) հայաստանյան մասնակիցը կամ համակարգի օպերատորը կարող է ներկայացնել համապատասխան հիմնավորում սույն ենթակետով սահմանված հիմքերի առկայության անխուսափելիության կամ անհրաժեշտության վերաբերյալ: Այդ հիմնավորումները Կենտրոնական բանկի կողմից ընդունվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված հիմքերը չեն համարվի արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությանը և (կամ) իրացվելիությանը և (կամ) վճարունակությանը վտանգող հիմքեր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|