Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-244-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.10/57(791) Հոդ.1259
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.10.2010
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
25.10.2010
Дата вступления в силу
20.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ P4560-AM ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2010 թվականի մայիսի 20-ին ստորագրված «Էներգամատակարարման հուսալիության և էներգետիկ արդյունավետության P4560-AM ծրագրի նախապատրաստման համար» կանխավճարի համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-912 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

25 հոկտեմբերի 2010 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-244-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան