ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2010 թվականի N 933-Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ, Ռ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ Հ. ԹՈՔՄԱՋՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանին և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանին (համաձայնությամբ) 2010 թվականի նոյեմբերի 7-10-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ «Ակադեմիական ազատություն և հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Աշոտյանի և Ռ. Սուքիասյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Թոքմաջյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Աշոտյանի, Ռ. Սուքիասյանի և Հ. Թոքմաջյանի՝ Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|