Գլխավոր տեղեկություն
Номер
N 1514-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1514-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց`

1) Հարություն Կորյունի Գիժլարյան (ծնվ.` 12.12.1992 թ., հասցեն` քաղ. Երևան, Միկոյան 21, բն. 2։ Սովորում է Երևանի N 4 արհեստագործական ուսումնարանի 3-րդ կուրսում).

2) Հովհաննես Մուրադի Պետրոսյան (ծնվ.` 12.12.1992 թ., հասցեն` քաղ. Երևան, Դավթաշենի Հույսի ավան, 2-րդ թաղ., 1-ին փող., տուն 119։ Սովորում է Երևանի N 5 արհեստագործական ուսումնարանի 3-րդ կուրսում)։

2. Մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց`

1) Գեղամ Ֆրունզիկի Խաչատրյան (ծնվ.` 05.12.1992 թ., հասցեն` քաղ. Երևան, Սողոմոն Տարոնցու նրբ., շ. 4, բն. 24։ Սովորում է Երևանի N 69 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում).

2) Հարություն Սարգսի Մանուկյան (ծնվ.` 23.08.1992 թ., հասցեն` քաղ. Երևան, Արցախի 8, բն. 21։ Սովորում է Երևանի Ն. Վ. Գոգոլի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում զորակոչկների 18 տարին լրանալուց հետո։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 29
Երևան