Գլխավոր տեղեկություն
Номер
N 1052-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2010-10.11.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.12.2010
Дата вступления в силу
02.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2010 թվականի N 1052-Ա

 

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀայաՍտանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 940-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 940-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

 

 Հավելված 
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 դեկտեմբերի 1-ի N 1052-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ա. Նազարյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

   
Ա. Ենգոյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի

վարչության պետ

   
U. Ավետիսյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   
Ա. Ղուկասյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   
Ա. Գիզիրյան

- ՀՀ Շիրակի մարզպետ

   
Յ. Վարդանյան

- ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Մ. Մկրտչյան 

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   
Ա. Ավետիսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   
Մ. Ղազարյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի

պաշտոնակատար

   
Ա. Պողոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի

հանրակրթության վարչության պետի տեղակալ

   
Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և

հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

   
Ա. Այվազյան 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի

մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության

պետ

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Կ. Սահակյան 

- Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի դոցենտ

   
Ս. Մելքոնյան

- Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր

   
Ա. Բաղրամյան 

- Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի պրոֆեսոր

   
Պ. Տոնոյան 

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի տարրական կրթության մանկավարժության և մեթոդիկայի

ամբիոնի դոցենտ

   
Է. Մանուկյան 

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի ասիստենտ

   
Է. Հովհաննիսյան  

 - Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի դոցենտ

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Լ. Մուրադյան  

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի «Դեղագործական քիմիա» մասնագիտության 2-րդ կուրսի

ուսանող

   
Ա. Մարգարյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող

   
Մ. Աբաջյան  

- Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի ««Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության

3-րդ կուրսի ուսանող

   
Մ. Գյուլբեկյան 

- Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի «Մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող

   
Տ. Գրիգորյան  

- Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի ««Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության 2-րդ

կուրսի ուսանող

   
Գ. Աբրահամյան  

 - Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական

ինստիտուտի «Թարգմանչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի

ուսանող

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան