Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (22.04.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата принятия
24.11.2006
Дата подписания
24.11.2006
Վավերացման ամսաթից
16.04.2019
Дата вступления в силу
22.04.2019

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման ԵՎ մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` ի դեմս կառավարությունների, այսուհետև` Կողմեր,

ելնելով միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական պատրաստվածության և իրավասության ներդաշնակեցված պահանջների ստեղծման անհրաժեշտությունից,

նպատակ ունենալով իրագործելու՝

2003 թվականի սեպտեմբերի 18-ի՝ Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիրը,

2004 թվականի սեպտեմբերի 15-ի՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված՝ 2010 թվականի ժամանակահատվածի համար նախատեսված ԱՊՀ անդամ մասնակիցների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հայեցակարգը,

համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

միասնական ծրագրեր` լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների միասնական պահանջներին համապատասխան մշակված և Կողմերի իրավասու մարմինների կողմից միջազգային ավտոմոբիլային փոխադրումների լրացուցիչ ուսուցման բնագավառում հաստատված՝ մասնագիտական հմտության լրացուցիչ ուսուցման ծրագրեր,

մասնագիտական հմտություն` միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և փորձի ընդհանրություն,

ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրավասու մարմիններ` ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում պետական կարգավորում իրականացնող՝ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարման մարմիններ,

միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում իրավասու մարմիններ` միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական հմտությունների լրացուցիչ ուսուցման ոլորտում պետական կարգավորում իրականացնող՝ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարման մարմիններ,

միջազգային ավտոմոբիլային փոխադրող` տվյալ Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան` միջազգային հաղորդակցությունում ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում իրականացնող Կողմի իրավաբանական կամ ֆիզիկական անձ,

մասնագիտական հմտությունների պահանջներ` միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հմտությունների մակարդակի հիմնական պահանջները սահմանող փաստաթուղթ,

լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջներ` միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական հմտությունների լրացուցիչ ուսուցման ծրագրերի նվազագույն բովանդակության հիմնական պահանջները սահմանող փաստաթուղթ:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագիրը կարգավորում է միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցումը:

 

Հոդված 3

 

1. ԱՊՀ Տնտեսական խորհդրի կողմից հաստատված լրացուցիչ ուսուցման և միջազգային ավտոմոբիլային փոխադրողների հմտությունների միասնական պահանջների հիման վրա Կողմերի իրավասու մարմինները միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման ոլորտում մշակում են միասնական ծրագրեր:

2. Մասնագիտական հմտությունների լրացուցիչ ուսուցման միասնական պահանջների առաջարկվող ցանկը ներկայացված է սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող 1-ին հավելվածում:

 

Հոդված 4

 

1. Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցումն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների լիազորած ուսումնական հաստատությունների կողմից՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում և ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում:

 Կողմերի իրավասու մարմինները միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում սահմանում են այդպիսի ուսումնական հաստատությունների ցանկը:

2. Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական հմտությունների լրացուցիչ ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկի որոշման առաջարկվող կարգը ներկայացված է սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող 2-րդ հավելվածում:

 

Հոդված 5

 

 Միջազգային ավտոմոբիլային փոխադրողի մասնագիտական հմտությունները հաստատվում են միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում Կողմի իրավասու մարմնի կողմից տրվող՝ սահմանված նմուշի հավաստագրով` միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցում իրականացնող Կողմերի ուսումնական հաստատություններից մեկում միասնական ծրագրերով ուսուցման ու ատեստավորման և որակավորման քննություն հանձնելուց հետո:

 Որակավորման քննության անցկացման կարգը սահմանվում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում Կողմերի իրավասու մարմինների կողմից:

 

Հոդված 6

 

1. Կողմերն ընդունում և փոխադարձաբար ճանաչում են իրենց իրավասու մարմինների կողմից տրված հավաստագրերը:

2. Հավաստագիրը ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում Կողմերի իրավասու մարմինների կողմից ճանաչվում է համապատասխան ազգային հավաստագրերին հավասար:

 

Հոդված 7

 

1. Հավաստագրի ձևաթղթերը տպագրվում են ռուսերեն՝ միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում Կողմերի լիազոր մարմինների կողմից:

Հավաստագրերը կարող են կրկնօրինակվել յուրաքանչյուր Կողմի պետական լեզվով` հավաստագրի սահմանված ձևաչափը և դրա կետերի տեղերը պահպանելու պայմանով: Հավաստագիրը պատրաստվում է տպագրական մեթոդով և ունի պաշտպանվածության համակարգ:

2. Հավաստագրի ձևին ներկայացվող պահանջները նշված են սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածում:

 

Հոդված 8

 

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում Կողմերի իրավասու մարմինների տեղեկատվական աջակցությունը և գործունեության համակարգումը առաջարկության ձևաչափով իրականացնում է ԱՊՀ մասնակից պետությունների Համակարգող տրանսպորտային հանդիպման ավտոմոբիլային տրանսպորտի Խորհուրդը:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` բոլոր ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և կհամարվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի կիրառման և/կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ բանակցությունների միջոցով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդող հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի ցանկությամբ, եթե Համաձայնագրից նրանց դուրս գալու հետևանքով դրա մասնակիցների թիվը դառնա երեքից պակաս:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այլ մասնակից պետությունների միանալու համար և համարվում է նրանց համար ուժի մեջ մտած միանալու մասին համապատասխան ծանուցումը ավանդապահին փոխանցելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող այն երրորդ պետությունների համար, որոնք ընդունում են դրա նպատակներն ու սկզբունքները, և համարվում է ուժի մեջ մտած, եթե Կողմերից ոչ մեկը դեմ չի արտահայտվում այդպիսի միացմանը երեք ամսվա ընթացքում՝ ավանդապահի կողմից համապատասխան ծանուցում ուղարկվելու օրվանից:

 

Հոդված 14

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալու օրվանից 6 ամիս առաջ:

Կատարված է Մինսկ քաղաքում 2006 թ. նոյեմբերի 24-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի վերջինիս վավերացված պատճենը:

 

 Ադրբեջանի Հանրապետության
Կառավարության կողմից
Մոլդովայի Հանրապետության
Կառավարության կողմից 

 Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից

Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից 
 Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից
Տաջիկստանի Հանրապետության
Կառավարության կողմից 
Վրաստանի 
Կառավարության կողմից
Թուրքմենստանի
Կառավարության կողմից 
Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից 
Ուզբեկստանի Հանրապետության
Կառավարության կողմից 
Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից 

 Ուկրաինայի
Կառավարության կողմից

 

 

Հավելված 1

«ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման

և մասնագիտական հմտությունների առնչությամբ պահանջների ներդաշնակեցման մասին»

 համաձայնագրի

 

 

Հավելված 2

«ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման

և մասնագիտական հմտությունների առնչությամբ պահանջների ներդաշնակեցման մասին»

 համաձայնագրի

 

 

Հավելված 3

«ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման

և մասնագիտական հմտությունների առնչությամբ պահանջների ներդաշնակեցման մասին»

 համաձայնագրի

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան