ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2010 թվականի N 1046-Ա
Վ. ՄԱՐԱՇԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Մարաշլյանին ՙԱշխատանք սփյուռքի հայ համայնքների հետ՚ ծրագրի միջոցառումների շրջանակներում 2010 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն` տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:
2. Վ. Մարաշլյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՙՀայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով ՙՄշակութային միջոցառումների իրականացում՚ ծրագրի շրջանակներում ՙԱշխատանք սփյուռքի հայ համայնքների հետ՚ միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Մարաշլյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 1 |