Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 70-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.11.2010-12.05.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2008.04.15/12(286) Հոդ.118
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
11.03.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
13.03.2008
Дата вступления в силу
25.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.05.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008106

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 մարտի 2008 թ.

թիվ 70-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների պատրաստման, հաստատման, հրատարակման, բաշխման և թարգմանության կարգը հաստատելու մասին» 2005 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 456-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մարտի 13

Երևան

 

 

Հավելված 1

 

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 70-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) կողմից պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները:

2. Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարբերականներն են.

1) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» (ամսական), որը ներառում է.

ա. Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ և անհատական որոշումները, Կենտրոնական բանկի նախագահի որոշումները, որոնք առնչվում են Կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, ինչպես նաև այլ իրավական ակտեր,

բ. Դրամավարկային ամփոփագիր (Տոկոսադրույքի արձանագրություն),

գ. Վիճակագրական հավելված:

2) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր» (եռամսյակային), որը ներառում է.

ա. ՀՀ ֆինանսական ոլորտի զարգացումները,

բ. Վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը,

գ. Կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը (բացառությամբ չորրորդ եռամսյակի),

դ. Վիճակագրական հավելվածը,

ե. Տեղեկատվություն «ՀՀ միջազգային պահուստների վիճակի և կազմի» վերաբերյալ (բացառությամբ չորրորդ եռամսյակի),

զ. Կենտրոնական բանկի աշխատակիցների հետազոտական և վերլուծական նյութեր:

3) «Դրամավարկային քաղաքականության ծրագիր» (եռամսյակային), որը ներառում է.

ա. Անցած եռամսյակի մակրոմիջավայրը և գնաճը,

բ. Ապագա մեկ տարվա հորիզոնով ԿԲ կանխատեսումները,

գ. Դրամավարկային քաղաքականության ուղղությունները կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում:

3.1) «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն)» (եռամսյակային), որը ներառում է.

ա. Համառոտագիրը,

բ. Գնաճի զարգացումները,

գ. Գնաճի գործոնները

4) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն», որը ներառում է.

ա. Ուղերձի խոսք

բ. Կառավարում և հաշվետվողականություն

գ. Ռազմավարական ուղղությունների ամփոփում

դ. Դրամավարկային քաղաքականություն

ե. Ֆինանսական կայունություն, կարգավորում և վերահսկողություն

զ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար

է. Կառավարում և կազմակերպչական զարգացում

ը. Հասարակայնության հետ կապեր

թ. Ռիսկի կառավարում և աուդիտ

ժ. Տարեկան ֆինանսական հաշվետվություններ:

5) «Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» տարեկան հաշվետվությունը, որը ներառում է.

ա. Նախաբան,

բ. Ֆինանսական համակարգի վերահսկողությունը և կարգավորումը,

գ. Ֆինանսական համակարգի կարգավորման դաշտի փոփոխություններ,

դ. Վերահսկողությունը 200* թվականին,

ե. Կադրերի վերապատրաստումը և համագործակցությունը այլ երկրների վերահսկողների հետ,

զ. ՀՀ ֆինանսական համակարգը 200* թվականին,

է. Վճարահաշվարկային համակարգ,

ը. Վերահսկողության զարգացման հեռանկարները,

թ. Հավելվածներ:

6) «Ֆինանսական կայունության հաշվետվություն» (տարեկան), որը ներառում է.

ա. Նախաբան,

բ. Համաշխարհային տնտեսության զարգացումները,                                      

գ. Ֆինանսական կայունությունը մակրոտնտեսական միջավայրում,

դ. ՀՀ Ֆինանսական շուկայի կայունությունը,                     

ե. ՀՀ ֆինանսական հաստատությունները,                                         

զ. Ֆինանսական կայունությունը ՀՀ ֆինանսական ենթակառույցներում:

7) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիր» (տարեկան), որը ներառում է.

ա. Իրական հատվածի ցուցանիշները,

բ. Արտաքին հատվածի ցուցանիշները,

գ. Պետական բյուջեի ցուցանիշները,

դ. Դրամավարկային ցուցանիշները,

ե. Արտաքին պահուստները,

զ. Ֆինանսական շուկան. գործիքները, տոկոսադրույքները, փոխարժեքները,

է. ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները,

ը. ՀՀ առևտրային բանկերի ավանդները,

թ. ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշները և տնտեսական նորմատիվներին համապատասխանությունը,

ժ. Վճարահաշվային համակարգ,

ի. Այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

8) «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ» (տարեկան), որը ներառում է.

ա. Յուրաքանչյուր տարի թողարկվող ՀՀ հուշադրամների մասին տեղեկատվություն,

բ. Կենտրոնական բանկի հետ համագործակցող դրամահատարանների վերաբերյալ տեղեկատվություն,

գ. ՀՀ հուշադրամների մասնակցությամբ մրցույթներ,

դ. Կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամների ցանկը` ըստ շարքերի և թողարկման տարեթվի,

ե. ՀՀ հուշադրամների թողարկման ամենամյա ծրագիրը,

զ. ՀՀ հուշադրամների հետ առնչվող այլ նյութեր:

(2-րդ կետը լրաց. 24.02.09 թիվ 40-Ն, խմբ., լրաց. 16.03.10 թիվ 48-Ն, 22.06.10 թիվ 142-Ն, խմբ. 28.09.10 թիվ 247-Ն)

3. Կենտրոնական բանկի պարբերականների պատրաստումը, հաստատումը, հրապարակումը, բաշխումը և Կենտրոնական բանկի Ինտերնետի «Տնային էջում» տեղադրումն իրականացվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետներում:

4. Պարբերականների թողարկման պարբերականությունը և լեզուն սահմանվում են՝ համաձայն ենթահավելված 1-ի:

 

Ենթահավելված 1

 

Պարբերականների թողարկման պարբերականությունը ԵՎ լեզուն

 

Պարբերականի անվանումը

Թողարկման պարբերակա-նությունը

Լեզուն*

1

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր»

ամսական

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

2

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր»

եռամսյակային

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

3

«Դրամավարկային քաղաքականության ծրագիր»

եռամսյակային

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

3.1

«Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն)»

եռամսյակային

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

4

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն»

տարեկան

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

5

«Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը»

տարեկան

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

6

«Ֆինանսական կայունության հաշվետվություն»

տարեկան

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

7

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիր»

տարեկան

հայերեն,
ռուսերեն,
անգլերեն

8

«Հայաստանի Հանրապետության հուշադրամներ»

տարեկան

հայերեն անգլերեն

(Ենթահավելվածը խմբ., լրաց. 16.03.10 թիվ 48-Ն, լրաց. 22.06.10 թիվ 142-Ն)

* Ոչ հաշվետվական և ոչ նորմատիվ բնույթի նյութերից թարգմանվում են միայն տվյալ նյութերի ամփոփումները։

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան